Ճիշտ է, Յուրա Մովսիսյանի «Սպարտակ» տեղափոխությունը դեռ պաշտոնական ձևակերպում չի ստացել, սակայն այս հնարավոր տրանսֆերը արդեն հավակնում է դառնալ ռուսական ֆուտբոլի թոփ մեկ նյուզը: Խիստ բազմազան մեկնաբանությունների մեջ ինձ հատկապես գրավեց ռուս ֆուտբոլային մեկնաբան Վ. Ստոգնիենկոյի կարծիքը Յուրայի մասին: Փաստորեն, ըստ այս մասնագետի, պարզվում է՝ Յուրան իրականում քիչ տաղանդավոր և ավելի շատ աշխատասեր ֆուտբոլիստ է: Հարգելի «ֆուտբոլի գիտակին» ուզում եմ հակադարձել` ընդամենը շեշտելով, որ մրցաշրջանի կեսերին մեկ թիմից մի ուրիշ թիմ տեղափոխություն նման հնարավոր բարձր փոխհատուցմամբ (մոտ 8 մլն եվրո), շատ բացառիկ դեպքերում է իրականացվում` հատկապես ներքին առաջնությանը մասնակից բավականին համեստ, միջին կարողությունների տեր թիմից: Եվ ինչքան էլ հարուստ լինի մոսկովյան ակումբը, չէր կարող իրեն թույլ տալ «քիչ տաղանդավոր ու շատ աշխատասեր ֆուտբոլիստ» ձեռք բերել: Երևի Ստոգնիենկո Յուրային շփոթել է Ռուսաստանի ներքին առաջնությունում հանդես եկող Դավիդովի, Դյադյունի տիպի ֆուտբոլիստների հետ, որոնք իրոք շատ աշխատասեր, բայց քիչ տաղանդավոր են...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/gerasimbarseghyan/posts/135359453284726
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել