Շատերը գիտեն, որ դերասան Հրանտ Թոխատյանը երեք անգամ է ամուսնացել, նրա առաջին կինն Արուսիկ Բաղդասարյանն է: Այս ամուսնությունից Հրանտն ունի մեկ որդի՝ Արամ անունով, ով աշխատում է «Շարմ» ընկերությունում՝ որպես պրոդյուսեր: Արամն ամուսնացել է 2010 թվականին, իսկ հիմա նրանք սպասում են իրենց առաջնեկին:
Արուսիկ Բաղդասարյանը և Արամ Թոխատյանը
Արամը և հայրը
Արամը և կինը
Հրանտ Թոխատյանը երկրորդ անգամ ամուսնացավ դերասանուհի Իրինա Դանիելյանի հետ, ում հետ համատեղ կյանքի ընթացքում ծնվեց Հայկ Թոխատյանը: Հայկը սովորել է Սլավոնական համալսարանի գովազդի բաժնում:
Իրինա Դանիելյանը և Հայկը Թոխատյանը
Արամ և Հայկ Թոխատյանները
Հրանտի երրորդ ամուսնությունը դերասանուհի Լուիզա Ներսիսյանի հետ էր: Զույգը դուստր ունեցավ՝ Լիլիթիկին, ով հիմա իր առաջին քայլերն է անում հեռուստատեսությունում՝ որպես հաղորդավարուհի:
Պետք է նշել, որ չնայած Հրանտի ամուսնալուծություններին՝ թե՛ նրա ներկա և նախկին կանայք, թե՛ երեխաները բավականին մտերիմ են: Նրանք հաճախ են լուսանկարներ հրապարակում միասին, լինում տարբեր միջոցառումների: