Բաղադրությունը

1 հատ դդմիկ
1 հատ գազար
2 հատ լոլիկ
3 հատ ձու
100 գր թթվասեր
50 գր պանիր
2-3 ատամ սխտոր
աղ

Դդմիկը և գազարը շատ բարակ շերտերով կտրատել: Լոլիկը շրջանաձև կտրատել:
Դդմիկի և գազարի բոլոր շերտերը ռուլետանման փաթաթել և շարել ջեռոցի թավայի մեջ: Լոլիկի կտորները եզրերով շարել:
Ձուն, թթվասերը հարել, ավելացնել աղը, պանիրը և լցնել բանջարեղենի վրա:
Վերջում ավելացնել մանր կտրատած սխտորը: Եփել 25-30 րոպե (180 С):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել