Այսօր որերորդ անգամ համոզվեցինք, որ Հայաստանի Հանրապետությունում բացակայում է արդարադատություն ասվածը: Մեր իրավապահ ու դատական համակարգերն «արդյունավետ են» միայն ձու գողացողների նկատմամբ, իսկ ձի գողացողների գործերով ամուլների կույտի են վերածվում:
Ուրեմն, երեկ լուր տարածվեց, որ ՀՔԾ-ն միջնորդությամբ է հանդես եկել Տիգրան Խաչատրյանին ՔՀԿ-ից ազատ արձակելու վերաբերյալ, քանի որ «ապացուցվել էր», որ իրականում էդ Լիսկի տղեն չի տվել էն խեղճ տղու աչքը թափել: Բնականաբար, արագի մեջ կազմակերպեցին, էն իրանց շոֆեռի տղեն մեղքն իր վրա վերցրեց, 4 հատ էլ փորձաքննություն արեցին, որոնց արդյուքներով միաբերան պնդվում էր, որ «Հորս արև, Տիկոն չի խփել», ու արագի մեջ իրականացրեցին «Ազատություն ազատամարտիկի որդուն» օպերացիան:
Մաղթում եմ, որ էս փինաչիները գետինը մտնեն, ու ով էս ծաղրածուությունը խաղում է այս ազգի գլխին, թող իր կյանքում բախվի բոլոր այն անարդարություններին, որոնք տեղ են գտել իրենց պատճառով ու իրենց թողատվությամբ:
Ինչ վերաբերում է Լիսկայի որդուն ու հենց Լիսկային, ՀՔԾ-ի հերթական ծախու որոշումը միայն ավելի մոտեցրեց նրան մահվան, որովհետև սա հստակ մեսիջ էր, որ եթե հարցեր ունեք Լիսկայի գերդաստանի հետ, առանց վարանելու ոչնչացրեք կամ էլ հետ քաշվեք, որովհետև օրենքը նրանց դեմ երբեք չի կիրառվելու: