Բնավորությունը կախված է արյան խմբից:
Ճապոնացիների համար արյան խումբը շատ կարևոր է:
Ճապոնիայում կա գիտություն, որը ընդունվում է ամբողջ աշխարհում: Նրանց համար արյան խմբերն այլ մարդկանց հետ համատեղելիության համար շատ կարևոր են:
Իրականում արյան խմբի հարցն աշխատանքի ընդունվելիս էլ է կարևորվում: Ճապոնական ընկերություններն ընտրում են տարբեր արյան խմբերի մարդկանց համար տարբեր սնունդ, տարբեր ըմպելիքներ և անգամ տարբեր մաստակներ:
Սա հիմք է դրվել 1972 թվականին, երբ Ֆուրակվա Տակեժին հայտնաբերեց, որ իր ուսանողների արյան խումբն ազդում է բնավորության վրա:
Առաջին խումբ. որսորդ
Առաջին խմբի մարդիկ շփվող են, արտահայտիչ: Նրանք կարող են ոգեշնչել մարդկանց, և նրանցից սովորաբար լիդերներ են ստացվում:
Սովորաբար մարդիկ սիրում են իրենց հետ շփվել, հպարտանում են դրանով: Առաջին խմբի արյուն ունեցող մարդիկ վստահ են իրենց ուժերին, բարյացակամ են և օգնում են ուրիշներին:
Քանի որ առաջին խմբի մարդիկ սիրում են հաղթել, նրանց համար լավագույն աշխատանքը բիզնեսմեն կամ սպորտսմեն լինելն է: Նրանց համար կարևորն այն է, որ աշխատանքի մեջ մրցակցելու հնարավորություն լինի:
Երկրորդ խումբ. հողագործ
Համարվում է, որ այս մարդիկ լուրջ են և հույզերը կայուն են: Նրանք ուրիշների դուրը գալիս են, քանի որ երբեք չեն նյարդայնանում:
Ուժեղ են, ձգտում են ամեն ինչ լավ անել և փոքր-ինչ ամաչկոտ են:
Նրանք երբեմն հակում ունեն ստի: Չնայած դրան՝ նրանք անկեղծ են ընկերների և գործընկերների հետ:
Այս մարդիկ գիտեն գաղտնիք պահել, բայց երբեմն չեն կարողանում ճիշտ արտահայտել հույզերը:
Երրորդ խումբ. քոչվորներ
Այս մարդիկ տարբերվում են հետաքրքրասիրությամբ և հոգատարությամբ: Նրանք պաշտպանում են ոչ միայն իրենց հետաքրքրությունները, այլ ուրիշներինը ևս: Հեշտ են գրգռվում:
Երրորդ խմբի արյուն ունեցող մարդիկ անկախություն են սիրում, երբեմն զգայուն և անկանխատեսելի են:
Չորրորդ խումբ. հանելուկ
Այս մարդիկ, որպես կանոն, անկանխատեսելի են և չեն սիրում միանմանություն: Եթե ինչ-որ բան են անում, ապա կլանվում են աշխատանքի մեջ:
Նրանք լավ են գումար աշխատում, տեսնում են հնարավորություն այնտեղ, որտեղ ուրիշները չեն տեսնում:
Ընդհանուր առմամբ այս մարդիկ ուշադիր են և պահանջկոտ:
Կարելի է ասել, որ արյան խմբերը մեզ միավորում են և միաժամանակ բաժանում: Դրանց դերը մեր բնավորության կազմավորման մեջ մեծ է, դա ընդունում են նաև այլ գիտնականներ: