Արշակ Զաքարյանի` գեներալի որդու՝ դիրքերում ծառայելու մասին գրածից առանձնապես չզարմացա։ Չնայած շատ թերահավատ, երբեմն էլ անհավատ կարծիքներ կարդացի։ Չգիտեմ՝ իրական ա դա, թե՝ ոչ, բայց մի բան հաստատ գիտեմ. որ լոպազություն, լկտիություն ու հարուստի լակոտություն ասվածը միանշանակ չի։ Ես գիտեմ հայ հարուստների, ովքեր տեղական օլիգարխներից մի քանի անգամ շատ փող ունեն, բայց դուք երբեք իրենց մասին չեք լսի, համենայն դեպս վատը։ Եթե մի քանի հարուստ լկտի ա, դա դեռ չափանիշ չի բոլոր հարուստներին լկտի կոչելու։ Պետք չի զարմանալ ու բոլորին նույն արշինով չափել։ 
Հիշենք 2011–ի հուլիսի 19–ի դեպքը, երբ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի որդին Ստեփանակերտ-Դրմբոն ճանապարհին 15 զինծառայողի հետ Սադկոյով ընկել էր ձորն ու կոտրվածներ ստացել։ Ծառայում էր, հրամանատար էր, տանը նստած կամ նիվով մայթերով չէր երթևեկում։ Կասեք՝ նորմալ ա, բա իհարկե, պետք ա ծառայեր։ Բա դա նորմալ ա, իսկ սա ո՞չ։
Հիմա ասածս ի՞նչ ա. պարտադիր չի ամեն ինչի թերահավատորեն վերաբերվել։ Հավատացեք, որ կան նաև նման երևույթներ։ Ուղղակի 2 գեներալ, 3 օլիգարխ ու մի մարզպետ էնքան են համը հանել, որ ժողովուրդը նման բաներին ռոմանտիզմով ա մոտենում, որոշներն էլ` թերահավատորեն։ Զոմբի վիճակից դուրս եկեք, փորձեք վատի մեջ մի քիչ էլ լավը գտնել։ Ձեր շուրջբոլորը մաղձ թափելով՝ լիքը դրական մարդկանց լարում եք ձեր կողքից։ Մի օր կխեղդվեք ձեր վատատեսական մաղձի մեջ....
Հ.Գ. Հա, ի դեպ, ոչ Արշակի ծանոթն եմ, ոչ նույնիսկ ճանաչում եմ, իսկ Սեյրան Օհանյանի ղեկավարած ՊՆ–ի հետ իմ չափ կռիվների մեջ եղած, բայց միևնույն ժամանակ արդար հաղթանակ տարած մարդ քիչ կգտնես։ Նենց որ, թուլացեք, ամեն ճիշտ գրող մարդ պատվերով հոդվածագիր չի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել