1. Դասական եփած կրեմ

Բաղադրությունը`

Կաթ-500մլ
Շաքարավազ-200գր
Վանիլ-1 թեյի գդալ
Ալյուր-50գր
4 ձվի դեղնուց

Պատրաստման եղանակը՝

Ձվի դեղնուցները խառնել շաքարավազի, վանիլի և ալյուրի հետ։ Կաթը եռացնել և տաք-տաք լցնել խառնուրդի վրա։ Լավ խառնել։ Ստացված զանգվածը դնել մարմանդ կրակին և եփել, մինչև պնդանա։

2. Կրեմ կարագով

Բաղադրությունը՝

Կարագ-1 տուփ
Ձու-4 հատ
Շաքարավազ-1 բաժակ
Շաքարի փոշի-100գր
Վանիլ-ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը՝

Վերցնել կաթսան, մեջը կոտրել ձվերը, լցնել շաքարավազ։ Դնել կրակին և անընդհատ խառնել։ Ստացվում է խիտ զանգված։ Վերցնել կրակից խառնել և թողնել՝ սառչի։ Հարել կարագը շաքարի փոշու հետ։ Ավելացնել արդեն սառած զանգվածը և վանիլը։

3. Կրեմ խտացրած կաթով և ձվով

Բաղադրությունը՝

Կարագ-200գր
Խտացրած կաթ-100գր
2 ձվի դեղնուց
Վանիլ

Պատրաստման եղանակը՝

Փափկեցրած կարագը հարել խտացրած կաթի հետ։ Աստիճանաբար ավելացնել ձվի դեղնուցը։ Վերջում վանիլը։

4. Կրեմ խտացրած կաթով և կարագով

Բաղադրությունը՝

Խտացրած կաթ-1 բանկա
Կարագ-1 տուփ

Փափկեցրած կարագը հարել խտացրած կաթի հետ։ Սառեցնել սառնարանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել