Շատերի համար այսօր գուցե նորաձև է դարձել մարզասրահ հաճախելը, ոմանց համար դա ապրելակերպ է, ոմանց համար էլ՝ միջոց՝ գեղեցիկ և ձիգ մարմին ստանալու համար: Լավ է, որ այսօր կան հայտնիներ, ովքեր մտածում են իրենց կառուցվածքի մասին, և լավ է, որ նրանց շարքերը համալրվում են: Այս անգամ ներկայացնում ենք մարզված հայտնիներին, և թե ինչպիսի տեսք ունեին նրանք մինչ մարզվելը:
Արևիկ Ուդումյան
Գաղտնիք չէ, որ Արևիկն առողջ ապրելակերպի սիրահարներից է: Չնայած փոքրամարմին է, բայց բավականին ձիգ մարմին ունի: Հաղորդավարուհին սիրում է զբաղվել պիլատեսով, յոգայով։ Մի առիթով նա ասել էր. «Յոգան իմ սիրած զբաղմունքն է մտքերիս և մարմնիս համար»: Եթե կան մարդիկ, ովքեր հիշում են Արևիկին, երբ նա դեռ աշխատում էր Դար 21 հեռուստաընկերությունում, ապա կհիշեն նաև, թե ինչքան թմբլիկ էր նա, ինչը չի կարելի ասել ներկայիս Արևիկի մասին:
Նարեկ Բավեյան
Երգիչ Նարեկ Բավեյանի արտաքինը բավականին փոխվել է վերջին շրջանում: Մի առիթով նա ասել էր, որ սիրում է տանը մարզվել, բայց հաստ ուսերն ու մարզված մարմինն ապացուցում են, որ Նարեկը սկսել է մարզասրահ հաճախել: Կարծում եմ՝ շատերն են նկատում փոփոխությունը, և երևի դա էլ հիմնական պատճառներից է, որ Նարեկը խաղում է «Դոմինո» սիթքոմում և մարմնավորում է մարզասրահի մարզչի:
Աննա Գրիգորյան
Հաղորդավարուհի, դերասանուհի, մոդել Աննա Գրիգորյանը միշտ շատ գեղեցիկ տեսք է ունեցել: Չնայած Աննան հիմա փոխել է ոճը, բայց մարզվել չի մոռանում, երբեմն լուսանկարներ է հրապարակում մարզասրահից: Աննան համարձակորեն կրում է կարճ տոպեր, որոնք ցույց են տալիս մարմնի գեղեցիկ կառուցվածքը:
Սարո
Չնայած երգիչ Սարոն նոր երգեր չի ներկայացնում, բայց մարզասրահից լուսանկարներ հրապարակել չի մոռանում: Նայելով Սարոյի վերջին հրապարակումները՝ կարելի է եզրակացնել, որ նա նաև սիրում է հեծանիվ քշել և բավականին ակտիվ սպորտային կյանքով է ապրում:
Հռիփսիմե Հակոբյան
Այս երգչուհին միշտ էլ աչքի է ընկել իր ոչ նիհար կազմվածքով, ինչը, սակայն, կարծես նրան չի խանգարել երբեք: Մայրանալուց հետո Հռիփսիմեն զգալիորեն նիհարել է, վերջերս էլ լուսանկար է հրապարակել մարզասրահից: Նա էլ է համալրել այն հայտնիների շարքերը, ովքեր առողջ ապրելակերպ են վարում, և անգամ ցույց է տվել, թե ինչպես է նիհարում:
Լուսինա
Երգչուհի Լուսինան միշտ էլ աչքի է ընկել գեղեցիկ կառուցվածքով, չնայած նա միջահասակ է, բայց բավականին մարզված մարմին ունի: Եթե կհիշեք, «Ֆորդ Բոյարդ» նախագծի ժամանակ նա ճարպկորեն հաղթահարում էր բոլոր փորձությունները:
Սոֆի Մխեյան
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Սոֆին ամենասպորտասեր հայտնիներից է, նա բազում անգամներ ապացուցել է դա բոլոր այն սպորտային մրցույթների ժամանակ, որոնց մասնակցել է: Սոֆին շատ սիրում է թենիս խաղալ, ինչպես նաև հաճախում է մարզասրահ: Դեռ վաղ անցյալում նա փոքր-ինչ թմբլիկ էր, բայց այժմ ունի ավելի գեղեցիկ և սլացիկ մարմին:
Իվետա Մուկուչյան
Իվետա Մուկուչյանին հայ հանդիսատեսը ճանաչեց «Հայ Սուպերսթար» նախագծից, դեռ այն ժամանակ նա բավականին աչքի ընկնող էր: Բարձրահասակ այս երգչուհուն անհնար է չհիշել։ Բացի նրանից, որ Իվետան ունի ձայնային լավ տվյալներ, նա նաև գեղեցիկ կազմվածքով է առանձնանում: Հիմա շատ բան է փոխվել, նա էլ ավելի է գեղեցկացել, աշխատել է նաև իր կառուցվածքի վրա, իսկ կարճ և համարձակ հագուստներով ավելի է ընդգծում սլացիկ մարմինը:
Ռաիսա Ավանեսյան
Ռաիսային հայ հանդիսատեսը նախ հիշեց «Հայ Սուպերսթար» նախագծից, նա այդ ժամանակ բավականին թմբլիկ էր, և նրան կարելի էր հիշել միայն ձայնային տվյալներով: Վերջերս Ռաիսան շատերին զարմացրեց, երբ մասնակցեց «Հայաստանի ձայնը» նախագծին, որտեղ ցնցող կազմվածքով էր: