Mediamonitor.am-ը գրում է.

Շատ դեպքերում մրգի կեղևն ավելի օգտակար է և պարունակում է ավելի շատ սննդարար նյութեր, քան միջուկը: Այս պնդումը միանշանակ ճիշտ է բանանի և նարնջի համար: Այս մրգերի կեղևի համար կան բազմաթիվ կիրառություներ թե՛ առողջական և թե՛ առօրյա իմաստով, որոնց մասին դուք, հավանաբար, տեղյակ չէիք:

Նարնջի կեղևը, ճիշտ այնպես, ինչպես խնձորի կեղևը, շատ սննդարար է, բայց պետք է ընտրել թունաքիմիկատներով չաղտոտված մրգեր կամ, ծայրահեղ դեպքում, միրգը կես ժամ պահել սոդայաջրի լուծույթում:

Համաձայն հետազոտությունների արդյունքների՝ նարնջի կեղևը բարելավում է մարսողությունը և 
նյութափոխանակությունը: Այն հաջողությամբ պայքարում է գազերի, սրտխառնոցների, թթվայնության և փսխումների դեմ: Կեղևի օգտակարությունը պայմանավորված է նրա մեջ պարունակվող եթերային յուղերով: Այս յուղերն ունեն հակաբակտերիալ և հակաբորբոքային հատկություններ, ինչպես նաև նպաստում են լյարդի  աշխատանքին: Եթերային յուղերն ազդում են նաև նյարդային համակարգի վրա, մասնավորապես իրենց կատարյալ են դրսևորում տրամադրության բարձրացման գործում և անքնության դեմ պայքարում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել