Եթե նկատել եք՝ հայկական շոու բիզնեսը բաժանվում է երկու մասի. մեկն այսպես ասած էլիտան է, մյուսներն էլ «ճ կլասի» են: Տարբերվում են և՛ նրանց շրջապատը, և՛ հագուկապը, և՛ երգերը, և՛ կազմակերպած երեկույթները: Ու հետաքրքիր է, որ կան մրցանակաբաշխություններ, որոնց մասնակցում են միայն «ճ կլասի» աստղիկները ու իրենք իրենց մրցանակներ են հանձնում: Իհարկե, «ճ կլասցիներն» իրենց այդպիսին չեն համարում, բայց հիմնականում բոլորին էլ պարզ է, թե որ տիպի մասին է խոսքը։
Դերասան Արմեն Դալլաքյանը նրանցից մեկն է, ով բավականին շատ է իրեն երևակայում: Չեմ հիշում մի լուրջ դեր նրա մասնակցությամբ, բայց պարզվում է՝ նա իրեն այնքան որակյալ դերասան է համարում, որ բացել էր իր դերասանական ստուդիան: Արմենին որ նայում ես, այնպիսի տպավորություն է, որ քնից նոր է արթնացել և չի լողացել, էլ չեմ խոսում նրա դաջվածքների մասին: Ծիծաղ են առաջացնում ուսի վրա դաջած մի քանի աստղիկները, դե իսկ Hermes գոտիների մասին ոչինչ չասեմ: Երբ ուսումնասիրում ես նրա ֆեյսբուքյան էջը, այնտեղ կարելի է տեսնել մի քանի բան, որոնք հատուկ են աղջիկներին, այսինքն՝ աղջկանից կսպասես, որ լուսանկարի իր ննջարանը կամ էլ շունիկին: Դերասանությունը դորդուբեշ է արել, հիմա էլ որոշել է երգ ներկայացնել, ասա՝ հացներս կերանք էլի, եթե նա պետք է երգի:
Այս երգչուհու՝ Սոֆիի արվեստն արդեն պատմության գիրկն է անցել: Մարդիկ տարիների ընթացքում փոխվում են, էլ ավելի սիրունանում, բայց Սոֆին մնում է միլիրովկա արած իր մազերով, էլ չեմ խոսում նրա ոճի մասին: Փարթամ կառուցվածքը կարծես նրան չի խանգարում կիպ հագուստներ կրել, որտեղ երևում են նրա ընդգծված որովայնը և, իհարկե, հաստ ոտքերը: Երևի նրա շպարի մասին լռեմ այսքանից հետո: Ինչպես հայտնի ասացվածքում է ասվում՝ «Ասա՝ ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու», նշենք, որ Սոֆին ընկերություն է անում Արմեն Դալլաքյանի հետ:
Երգչուհի Նանային էլ պետք է դասել այս շարքում, իսկ նրա մենեջերի մասին էլ չասեմ: Նրանք երբեմն միասին են հայտնվում նմանատիպ հիմար ու անորակ երեկույթներին: Տեսե՞լ եք նրա մենեջեր Պողոսին, իսկ այդ տղան ինքն իրեն տեսե՞լ է՝ անճաշակ և էժանագին հագուստ, չխնամված տեսք, էլ չեմ խոսում փորի ու այն մասին, թե ինչու պետք է կրել նեղ տաբատներ, եթե ունես այդ տեսակ կազմվածք: Պողոս ջան, քեզ չէր խանգարի մի քիչ մարզասրահ հաճախել: Դե Նանայի մասին էլ չասեմ, ուր կանչում են՝ գնում է:
Երգչուհի Արփինե Բեկջանյանը կարծես չի ուզում համակերպվել, որ 90-ականներն արդեն անցյալում են, իսկ նա մնացել է այդ թվերում: Եթե նայեք նրա առաջվա նկարները, ապա կտեսնեք, որ շատ բան չի փոխվել նրա արտաքինում: Նա էլ հիմա այլևս տեղ չունի հայկական շոու բիզնես մեծ ընտանիքում։