12011296_1046782652033239_8346566367156061558_n

Երեկ ոչ պրոֆեսիոնալիզմով փայլեց Հ1-ը, երբ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում համաշխարհային առաջնորդների ու Սերժ Սարգսյանի ելույթների մասին պատմելու համար կազմակերպված հեռուստակամուրջի ժամանակ թղթակցի պատուհանի տակ գրված էր… Լոս Անջելես:

Աչքիս Հ1-ում էլ են հաստատվել Գլենդելի վկաները, ում համեստ պատկերացումների համաձայն՝ Ամերիկայի ալֆան ու օմեգան Լոսն ա, ու ինչքան կարևոր բան կա՝ Լոսում ա: Գուցե Հանրայինում սա ոմանց շոկի ենթադրի, բայց շտապում եմ տեղեկացնել, որ դա էդպես չի: ՄԱԿ-ի գրասենյակը Լոսում չի, այլ Նյու Յորքում ա: Լոսն ԱՄՆ-ի մայրաքաղաքը չի, անգամ ամենամեծ քաղաքը չի, ու ընդհանրապես երկնաքերեր ունեցող միակ քաղաքը Լոս Անջելեսը չի, ամոթ ա սենց կիքսեր թույլ տալը Հանրային հեռուստաընկերության եթերում:

Լավ ա՝ միացումներ չեք անում ՕմԸսկից, ՏոմԸսկից, ՊադմԱսկվայից, ՎլադիվաստոՎԸՍկից, մեկ էլ  ԱմստերդամԸՍԿից…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել