Մարդիկ նման պաշար հավաքում են կյանքի ընթացքում և հետո փոխանցում են զավակներին, բայց մենք Ձեզ նույնը առաջարկում ենք հինգ րոպեում:
1. Ինչ անել, որպեսզի կոտլետները համեղ ստացվեն
Ամենահամեղ կոտլետները ստացվում են այն մսից, որը հինգից վեց ժամ մնում է կտրատված սոխի, աղի և համեմունքների հետ սառնարանում:
2. Կոկորդի ցավը հանել
Քարդամոնով տաք կաթը կարող է արագ վերացնել կոկորդի ցավը և հանել բորբոքումը:
3. Հեշտ խարույկ վառել
Եթե պետք է արագ խարույկ վառել, հիշեք չիփսերի մասին: Դրանք ավելի լավ են վառվում, կան ինչ-որ հեղուկ: Կարող եք օգտագործել նաև խոնավ փայտերի հետ:
4. Ատամի մածուկը այրվածքի դեմ
Այրվածքի տեղն այդքան շատ չի ցավի, և տհաճությունը կանցնի, եթե վնասված տեղին քսեք ատամի մածուկ:
5. Ինչպես արագ պատրաստել կարտոֆիլ
Կարտոֆիլը արագ կխաշվի, եթե ավելացնեք մի փոքր կարագ։
6. Ինչպես ստուգել ձվերի թարմությունը
Հեշտ է դա անելը, թարմ ձվերը տարայի տակն են իջնում, եթե դնեք սառը ջրով լի տարայի մեջ, իսկ ոչ թարմ ձվերը վերև են բարձրանում:
7. Ինչով փոխարինել ձվերը խմորի մեջ
Բանանները կարող են փոխարինել ձվերը խմորի մեջ, եթե ցանկանում եք թխվածքաբլիթ պատրաստել: Բանանի կեսը հավասար է մեկ ձվի:
8. Ինչպես վերացնել սոսնձի հետքերը ապակուց
Դրանք վերացնել կօգնի կարագը: Քսեք կարագը սոսնձոտ տեղի վրա, թողեք տաս րոպե և թղթե անձեռոցիկով մաքրեք:
9. Որպեսզի լոբազգիները արագ եփվեն
Մոռացե՞լ եք թրջել լոբազգիների դասին պատկանող ինչ-որ հատիկներ: Եփեք դրանք առանց աղի ջրի մեջ՝ ավելացնելով մեկ ճաշի գդալ սառը ջուր ամեն տասը րոպեն մեկ։
10. Որպեսզի հեռացնել ներկի հետքերը հագուստից
Դրանում կօգնի ացետոնը: Քսեք այն հետքի տեղում: Դրանից հետո օգտագործեք ամոնիակ, որպեսզի ամբողջությամբ հետքը կորի:
11. Ինչ անել կոտրված ձվի հետ
Կոտրված ձուն կարելի է փրկել: Եփեք այն գոլորշու վրա և օգտագործեք աղցանների համար:
12. Ինչպես արագ չորացնել կոշիկը
Այս հարցում Ձեզ կօգնի աղը: Տաքացրեք այն, լցրեք գուլպայի մեջ և դրեք խոնավ կոշիկի մեջ: Որոշ ժամանակ անց փոխեք գուլպան, եթե իհարկե խոնավությունը չի անցել:
13. Որպեսզի կաթն արագ եռա
Կաթը կեռա արագ, եթե մի պտղունց շաքար ավելացնեք:
14. Հեշտ միջոց պանիրը քերելու համար
Այն բանից առաջ, որ քերել պանիրը, քերիչի վրա կարագ քսեք: Պանիրը չի սոսնձվի, իսկ քերիչը հեշտ կլվացվի։
15. Ինչպես ազատվել խոհանոցի տհաճ հոտից
Ուղղակի մեկ ճաշի գդալ սովորական քացախ լցրեք տարայի մեջ և տաքացրեք այնքան, որ գոլորշանա:
16. Ինչպես փրկել չորացած կիտրոնը
Նոր չորացող կիտրոնը կարելի է վերադարձնել՝ կյանքին դնելով այն ջրով լի ափսեի մեկ-երկու ժամով:
17. Որպեսզի նոր կոշիկը չցավեցնի
Կարելի է հեշտությամբ նոր կոշիկը հարմար սարքել, ուղղակի պետք է հաստ գուլպաներ հագնեք և կոշիկը ֆենով տաքացնեք տասը րոպե:
18. Ինչպես հանգստացնել գլխացավը
Կարելի է թեթևացնել ցավը, եթե ճակատին քսեք կիտրոն: Դրա հոտը հանգստացնում է:
19. Որպեսզի հավաքեք կոտրված ապակին
Կոտրված ապակին կարելի է հեշտությամբ հավաքել պլաստիլինի կամ հացի խմորի միջոցով: Անգամ ամենափոքր կտորները չեն մնա հատակին:
20. Որպեսզի արագ հանգստանալ (հանդարտվել)
Եթե պետք է հանգստանալ, ուղղակի քթի և շուրթերի արանքում ընկած կետին սեղմեք բութ մատը երեք վայրկյան շարունակ: Դա կարող է հանգստացնել, եթե անգամ շատ վատ վիճակում եք: