Հարգելիներս, կզարմանամ, որ իմ գրածը Ձեր համար նորություն լինի, բայց դե...
Չկա որևէ պաշտոնյա, որը բառիս բուն իմաստով պաշտպանի ժողովրդի շահերը:
Մի պահանջեք նրանցից այն, ինչն ուղղակիորեն չի իրագործվելու:
Մարդիկ պաշտոն ստանալու համար ներդնում են որոշակի ռեսուրսներ և մատուցում ծառայություններ:
Նրանք տարիների ընթացքում պետք է հետ բերեն իրենց ներդրած ռեսուրսները և այնքան հմտորեն իրագործեն լափելու գործընթացը, որպեսզի վերադասը նպատակահարմար գտնի նրանց պաշտոնավարման շարունակելիությունը:
Ոչ ոք, բարոյական նկրտումներից ելնելով, չի ընդառաջի ձեր խնդրանքներին:
Բյուջեն նախատեսված է լափելու համար, իսկ բարեգործության ջահը կրողներն այլևս շահ չունեն՝ դա անելու համար:
Տոնածառը և տոնածառը զարդարող խաղալիքները, պլաստմասե զիբիլն ու նմանօրինակ ատրիբուտիկան ամեն տարի պետք է ենթարկվեն կրկնակի գնման, որպեսզի բյուջեն բաշխվի համապատասխան հասցեատերերի միջև:
Մի լեգիտիմացրեք պաշտոնյաների բարի կամքը: Նման բան չի լինելու երբեք:
Հիշեք՝ գաիշնիկի վերցրած 5000 դրամից նրան մնում է ընդամենը 500 դրամը, որևէ միջոցառման համար դուրս գրված գումարները ևս բաշխվում են նույն տրամաբանությամբ: Այնպես որ, ակամայից ջուր մի ծեծեք, պարոնա՛յք: