«Էրեբունի-Երևան» տոնակատարություններից գոյացած ողջ հոնորարս կփոխանցեմ Բաղանիսի գյուղապետարան:
Ես՝ որպես հայ մարդ, որպես երգչուհի ու որպես «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների մասնակից, չկարողացա անմասն մնալ արդեն քանի օր համացանցում քննարկվող թեմայից:
Իմ կարծիքով՝ Երևանի քաղաքապետարանից ինչ-որ բան պահանջելն այնքան էլ ճիշտ չէ, քանի որ նման միջոցառումների հետ կապված աշխատանքներն իրականացվում են ամիսներ առաջ, ու ահռելի աշխատանք է արվում նախապատրաստական աշխատանքների համար:
Իհարկե, ես, ինչպես յուրաքանչյուր հայ մարդ, նույնպես խոր ցավով եմ տեղեկանում սահմանին տիրող իրավիճակի մասին: Խոնարհվում եմ հայրենիքիս պաշտպանների առջև, խոնարհվում եմ նաև մեզ իրենց կյանքի գնով պաշտպանած հերոսների շիրիմների առջև, իսկ հայ զինվորիս մայրերին ուժ ու կորով եմ մաղթում:
Ինչպես շատ երաժիշտներ, ես նույնպես մեկ ամիս առաջ եմ իմ համաձայնությունը տվել՝ Երևանի տոնին մասնակցելու համար:
Ես այս պահից պաշտոնապես հայտարարում եմ.
Համերգի իմ ողջ հոնորարը ես կկրկնապատկեմ (իմ միջոցներով) և կփոխանցեմ Բաղանիսի գյուղապետարան՝ ինչ-որ չափով փարատելու մեր սահմանամերձ գյուղի բնակիչների հոգսերը:
Կոչ եմ անում բոլոր գործընկերներիս նմանօրինակ նախաձեռնությամբ հանդես գալ. Դուք այսպես և՛ չեք «վիրավորի» Ձեր մայրաքաղաքին, և՛ ինչ-որ չափով կօգնեք մեր սահմանամերձ բնակիչներին:
Հարգանքներով՝ Քրիստինե Պեպելյան
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vagrblogger/posts/741592832635338
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել