Երեկ կայացել է Գազպրոմբանկի փոխտնօրեն Կարեն Կարապետյանի որդու՝ Տիգրանի հարսանիքը, որին մասնակցել է Հայաստանի քաղաքական ողջ էլիտան: Թեև հատուկ հրահանգ է եղել, որպեսզի հարսանիքի լուսանկարները չհրապարակվեն ոչ մի տեղ, մեզ հաջողվել է հայթայթել բացառիկ լուսանկարներ այս միջոցառումից:
Ուշագրավ է, որ Տիգրան Կարապետյանի ընտրայլը՝ 21-ամյա Մարի Հալունյանը, սովորական ընտանիքից է, ինչն այս հարսանիքը յուրահատուկ է դարձնում: Ինչպես գիտեք, մեր էլիտային հատուկ է այն, որ դրա ներկայացուցիչներն իրենց երեխաներին ամուսնացնում են միմյանց հետ ու աշխատում են գործ չունենալ այլ խավերի ներկայացուցիչների հետ, սակայն Տիգրան Կարապետյանը կարծես թե կոտրում է այս կարծրատիպը: Նորապսակները ծանոթ են եղել վաղուց, ու տարբեր խավերի պատկանելությունը չի խանգարել նրանց սիրուն:
Պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի կառուցած Սուրբ Հովհաննես եկեղեցում, իսկ խնջույքը՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրում: Ի դեպ, հարսանիքի քավորի ընտրության հարցում նորապսակները ևս զերծ են մնացել շաբլոններից, և քավորությունը ստանձնել է հասարակության լայն շերտերին անծանոթ մարդ, ով Տիգրան Կարապետյանի ընկերն է:
Շնորհավորում ենք նորապսակներին ու մաղթում, որ երջանկությունը լինի իրենց ընտանեկան դաշինքի անբաժանելի մասը: