Մի քանի բան է տեղի ունենում, որ ուշադրությունից դուրս է մնում, բայց շատ արագ տարածվում է ֆեյսբուքով ու այնուհետև ֆեյսբուքից դուրս :
Հատուկ թե տգիտությունից ելնելով, դա արդեն այլ մարմինների իրավասության խնդիրն է :
Օրինակ, մոտ երկու շաբաթ հաստատուն համառությամբ, ֆեյսբուքյան խմբերում տարբեր օգտատերեր տարածում էին, իբր թե երեխաներ են գողանում, մեջներից երիկամը (почка) հանում, հետ կարում ու ուղարկում տներով : Մի քանի անգամ նույնիսկ նկատել եմ, որ լրիվ լրջի մեջ ասում են, որ երեխա գիտեն, ումից երկու երիկամ են հանել և ուղարկել տուն : Ի վերջո այդքան տարած եց, որ ոստիկանությունը ստիպված եղավ հերքել այդ աբսուրդ հորինվածքը :
Մի քանի տենց տարածողին ուշադիր ուսումնասիրեցի, պարզվեց ֆեյքեր են : Երկու այդպիսի ֆեյքից իրենց հեռախոսի համարը ուզեցի, ասեցի լրագրող եմ,հետաքննենք, երկու ֆեյքն էլ ֆեյսբուքից ջնջվեցին :
Ուրիշները, ով ծնողական խմբերում երդում էին ուտում, որ տենց բան կա, մի քանի րոպե անց, անցնում էինփրփուրներից կախվելու պրոցեսի, ասելով, թե ընկերուհուց են լսել, հեռավոր բարեկամից, ավտոբուսում և այլն : Իմ խնդրանքներին, տալ համապատասխան մարդկանց հեռախոսները կամ ասել այն բնակավայրերը, որտեղից են, իբր թե երիկամազուրկ երեխաները, միանգամից կորում էին :
Որ շատ չերնարացնեմ, ուղղակի խորհուրդ տամ : Շատ հավանական էՀայաստանում գործում է կեղծ լուրերի տարածման ցանց` երնրաշարժ, բանակում զոհվածներ, ռմբակոծում, երեխաներին գողանալ և այլ թեմաներով : Ու ժամանակ առ ժամանակ ցանցը թեստավորման է ենթարկվում :
Իսկ միամիտները հավեսով տարածում են : Արդյունքում խուճապ, վախ, բարոյալքություն : Կակմռազ, այն ինչ որ պետա էր սուտը դաշտ նետո ներին:
Մի խնդրանք, եթե տեսնում եք, որ մեկը այսպիսի լուրեր է տարածում, միանգամից խնդրեք տարածողի հեռախոսահամարը, ճշտեք նրա իրական մարդ լինելը, եթե սոցցանցում ա տարածում, խնդրեք հիշատակվող դեպքերի մասին ունեցած կոնկրետ բնակավայրերը և անունները :
Որևէ անհասցե պատասխան տալսւ դեպքում, ուղղակի հասկացեք, որ լուրը սուտ է և կամ մի տարածեք, կամ հենց տեղում տարածողին տռաս հանեք: Ու շատ արագ :