Այսօր շատ հայտնիներ երիտասարդների համար ոճ են թելադրում: Նրանց փորձում են նմանակել, կրկնօրինակել: Այս անգամ դասակարգել ենք այն հայ հայտնիներին, ովքեր տարբերվում են իրենց յուրօրինակ ոճով, ովքեր օժտված են ճաշակի զգացողությամբ:
1. Սիրուշո
Այս երգչուհին այն եզակիներից է, ով իր ոճով շատերի համար օրինակ է ծառայում, երիտասարդ աղջիկները ցանկանում են նմանվել նրան, անգամ ներկում վարսերն այնպես, ինչպես Սիրուշոն: Նա նորաձև տենդենց դարձրեց հայկական զարդանախշերը և ապարանջանները: Այդ զարդերը սկսեցին կրել նաև մի քանի այլ երգչուհիներ իրենց տեսահոլովակներում: Սիրուշոն այն երգչուհիներից է, ով յուրաքանչյուր ոճային փոփոխություն անում է ճիշտ, դա է պատճառը, որ քննադատության չի արժանանում և զբաղեցնում է մեր տասնյակի առաջին հորիզոնականը:
2. Արփինե Գաբրիելյան
Դերասանուհի, երգչուհի Արփինե Գաբրիելյանն այժմ ամենաքննարկող հայտնիներից է դարձել: Նկարահանվելով «Ֆուլ հաուս» սիթքոմում՝ նա հավաքեց երկրպագուների էլ ավելի մեծ բանակ: Համաձայնեք, որ տարիների ընթացքում Արփինեն ավելի է գեղեցկացել, դրական փոփոխության է ենթարկվել նաև նրա ոճը: Թեև նա հիմնականում ընտրում է իրեն սազող հագուստ, բայց միշտ անդավաճան է կարճ փեշով կիսաշրջազգեստներին, դե իսկ շպարն էլ միշտ համապատասխան է այն վայրին, ուր գնում է Արփինեն:
3. Աստղիկ Սաֆարյան
Երգչուհի Աստղիկ Սաֆարյանի ոճը բավականին հետաքրքիր է։ Եթե շատ հայ հայտնիներ խուսափում են տոպեր հագնել, այս երգչուհին դրանց սիրահարն է, նա նաև առանձնանում է իր զգեստապահանարում գերակշռոող գլխարկներով: Աստղիկն այդպես է ներկայացել նաև իր վերջին ֆոտոշարքում: Երգչուհին մի առիթով անգամ նշել էր, որ իր տեսահոլովակների ոճով ինքն է զբաղվում:
4. Արևիկ Ալավերդյան
Նշանակություն չունի՝ Արևիկ Ալավերդյանն ապրում է Հայաստանում, թե՝ Ֆրանսիայում, նա, միևնույն է, անդավաճան է իր ոճին: Դեռ այն ժամանակ, երբ Արևիկն ակտիվորեն զբաղվում էր երգչուհու կարիերայով, միշտ տարբերվում էր իր կերպարով: Ակնհայտ է, որ երգչուհին նորաձևության մեծ սիրահար է, լավ գիտի գրեթե բոլոր դիզայներների գարուն-ամառ-աշուն-ձմեռ հավաքածուները և հաճախ է թարմացնում իր զգեստապահարանը նոր բրենդային իրերով:
5. Սոֆի Մխեյան
Սոֆի Մխեյանին առօրյայում կարելի է տեսնել սպորտային ոճում, նա դրա սիրահարն է, բայց անգամ այդպես նա, միևնույն է, ոճային տեսք ունի: Սոֆին նաև փոփոխությունների սիրահար է, հաճախ է փոխում վարսերի գույնը, ինչպես նաև կտրվածքը: Երգչուհին հիմա ունի կարճ մազեր, ինչը նորություն է նրա համար: Սոֆին նաև բավական հետաքրքիր բեմական հագուստներ ունի, ինչպես նաև միշտ նորովի է ներկայանում իր տեսահոլովակներում:
6. Աննա Հարությունյան
Դերասանուհին բավականին էլեգանտ և կանացի ոճ ունի: Աննան նաև անդավաճան է իր ոճին, և եթե նկարտել եք՝ չի շտապում հրաժեշտ տալ իր երկար վարսերին, դե իսկ գեղեցիկ սանրվածքները միշտ ընդգծում են նրա յուրօրինակ ոճը:
7. Նազենի Հովհաննիսյան
Բացի խելացի, կիրթ հաղորդավարուհի լինելուց՝ Նազենի Հովհաննիսյանը նաև ոճային է: Բավականին գեղեցիկ են նրա բեմական հագուստները, այդ հարցում նրան օգնում են հայ դիզայներները: Նազենին այն հաղորդավարուհիներից է, ով իսկապես ունի բնատուր ճաշակ և ոճ, բայց շատ կարևոր է, թե ինչպես է նա մատուցում այդ ամենը:
8. Լիլիթ Մուրադյան
Հանրային հեռուստաընկերության հաղոդրավարուհի Լիլիթ Մուրադյանին էլ կարելի է դասել ոճային հաղորդավարուհիների ցուցակում: Նա էլ ունի ճաշակի հիանալի զգացողություն: Մինչ ամուսնությունը Լիլիթն անգամ հասցրել էր կարմրահեր դառնալ, ինչը, իհարկե, միանշանակ չէր ընդունվել: Հիմա հաղորդավարուհին սևահեր է, ինչն ավելի է նրբացնում նրա արտաքինը:
9. Արմինկա
Արմինկան արդեն սովոր է, որ իրեն անվանում են ամենաոճային երգչուհի, նա վաղուց է ամրագրել այդ կոչումը: Երգչուհու համարձակ հագուստները, չկրկնվող համադրությունները նրան դարձրեցին «ամենաոճային Արմինկա»: Այսօր էլ անգամ, երբ նա մայրիկի կարգավիճակում է՝ դպրոցահասակ որդի ունի, նույնքան ոճային է և հետաքրքիր:
10. Նարինե Դովլաթյան
Այս երիտասարդ երգչուհին ունի իր տարիքին համապատասխան ոճ, այն կարելի է կոչել թինեյջերական: Նա եզրափակում է ամենաոճային հայ հայտնիների մեր տասնյակը: