Տեսանյութ, որը բացահայտում է Վահան Մարտիրոսյանի սուտը. առաջինը նրա կինն է զանգել ոստիկանություն՝ ասելով, որ սկեսուրն իրեն ծեծում է:
«Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանը նախօրեին հայտարարություն է տարածել, թե պատգամավոր Մհեր Սեդրակյանի «մարդիկ» ծեծի են ենթարկել իրեն ու իր կնոջը: Դեպքի առթիվ անգամ քրեական գործ է հարուցվել:
Այն, որ Վ.Մարտիրոսյանը ստում է, փաստում են ինչպես հարևանները, այնպես էլ վերջինիս կատարած գործողություները:
Նախ՝ Վահան Մարտիրոսյանը հաշվառված է նյարդահոգեբանական կլինիկայում, այսինքն՝ ունի խնդիրներ՝ հոգեկան առողջության հետ կապված: Հարևանների փոխանցմամբ՝ Մարտիրոսյանի ընտանիքում ամեն օր ներընտանեկան թեմաների շուրջ սկանդալներ են՝ ծեծ, ջարդ, հայհոյանք: Հաճախ ներընտանեկան վեճն այնքան է թեժանում, որ հարևանները ստիպված են լինում միջամտել, որպեսզի ընտանիքի անդամները միմյանց չսպանեն:

Բացառիկ մանրամասներ Վահան Մարտիրոսյանի ծեծի հորինված պատմության վերաբերյալ
Հերթական վեճերից մեկը նախօրերին դարձավ հասարակական քննարկման առարկա: Այդ օրը Վ.Մարտիրոսյանենց տանը հերթական տուրուդմբոցն է լինում: Դեպքից որոշ ժամանակ անց ոստիկանություն է զանգահարում վերջինիս կինն ու ասում, թե սկեսուրն իրեն ծեծել է և օգնություն է խնդրում: Կնոջ զանգից րոպեներ անց ոստիկանություն է զանգահարում ինքը՝ Վ.Մարտիրոսյանն՝ ասելով, թե Թոխմախի Մհերի մարդիկ հարձակվել են իրենց ընտանիքի վրա:
Դեպքի վայրում գտնված հարևանները պնդում են, որ հարձակում չի եղել, իրենք՝ թաղի բնակիչներով, միջամտել են կռվին, որպեսզի Մարտիրոսյանի ընտանիքի անդամներն իրար չսպանեն: Վ.Մարտիրոսյանի մայրը ևս պնդում է, որ վեճը կենցաղային հողի վրա է եղել: Իսկ Armlur.am-ի հետ զրույցում հարևաններն ասել են, թե պատրաստվում են դատի տալ Մարտիրոսյանին՝ կեղծ մատնության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել