Նոր տարի է գալիս ժողովու՛րդ, կարելի է արդեն տոնածառի մասին մտածել: Մարդկանց մի մասը երևի խանութներից պատրաստի՝ խաղալիքներով, զարդերով, փետուրներով գլամուրային տոնածառներ ձեռք կբերի, մյուսը թարմ եղևնիներ կգնի կամ պարզապես անցած տարվանից մնացած հավաքվող տոնածառներն ու խաղալիքները կհանի ու կսկսվի ամենահետաքրքիրը՝ զարդարման ընթացքը: Իհարկե մի քանի` մանկությունից մնացած <<գերմանական խաղալիքներ>> կգտնվեն, հաճելի հիշողությունների տարափ կսկսվի և հնարավոր է նույնիսկ կստացվի վերապրել երեխաներին բնորոշ հրաշքի ակնկալիքի զգացումը: Լավ, շատ չչարչարեմ լիրիկական շեղումներով, ուզում էի պարզապես մի քանի օրիգինալ տոնածառների նկարներ ցույց տալ ձեզ:
Սկսեմ մի քանի տարի առաջ հայտնի դիզայնտերների կողմից մի բարեգործական միջոցառման համար ստեղծված տոնածառներից.
Գրքային թեմա





















