Կան շատ մարդիկ, ովքեր մեծ ցանկություն ունեն նմանվել իրենց սիրելի աստղին, դրա համար ամեն ինչ անում են, անգամ պատրաստ են դիմել պլաստիկ վիրահատությունների: Կան ոմանք էլ, ովքեր դրա համար ջանք չեն էլ թափում, քանի որ արդեն իսկ նման են: Ներկայացնում ենք մի շարք հայ հայտնիների արտասահմանյան նմանակներին։
Դիանա Մալենկո և Դիանա Նեուպակոևա
Բացի այն, որ այս աղջիկներին միավորում է նույն անունը, նրանք ունեն արտաքնային նմանություն ևս: Երկու աղջիկներն էլ փաստորեն նախըտրում են շպարի նույն տարբերակը, նման են աչքերի, շրթունքների ձևը: Դիանան Նեուպակոևան ռուս ֆեյշն բլոգեր է և բավականին հայտնի է Ինստագրամում:
Դիանա Շատվերյան և Բելլա Պոտեմկինա
Իսկ այս երկու գեղեցկուհիներին միավորել է ոչ միայն նորաձևությունը, քանի որ երկուսն էլ դիզայներներ են, այլև արտաքնային տվյալները: Բելլան Ռուսաստանում բավականին հայտնի դիզայներ է, ում մոդելավորած հագուստները կրում են ռուսական էստրադայի շատ ներկայացուցիչներ, իսկ Դիանայի հագուստները նախընտրում են կրել հայ հաղորդավարուհիները և երգչուհիները: Կարծես թե երկուսն էլ նախընտրում են հագուստի նույն ոճը:
Անգել Մարտիրոսյան և Մայլի Սայրս
Երբ Էնջլը բնակություն հաստատեց ԱՄՆ-ում, փոխեց ոճը, ինչն էլ նրան ավելի նմանեցրեց հայտնի երգչուհի Մայլի Սայրուսին: Երկու աղջիկներն էլ խենթ են, փարթիների սիրահար են և, դատելով նկարներից, մի նմանություն էլ ունեն՝ սիրուն են լեզու հանած լուսանկարվել:
Նազենի Հովհաննիսյան և Նաոմի Քեմբել
Այս երկարամազ սևահեր գեղեցկուհիների երևի միակ տարբերությունը մաշկի թխությունն է: Նման են վարսերը, շրթունքների ձևը, անգամ կազմվածքը: Չնայած Նազենին մոդել չէ, ինչպես Նաոմին, բայց ոչնչով չի զիջում վերջինիս, քանի որ ունի մոդելային կազմվածք:
Մերի Մակարյան և Քիմ Քարդաշյան
Այս երկու հայուհիների նմանության մասին արդեն վաղուց է խոսվում: Ինքն էլ՝ Մերին, չի հերքում, որ իրենք նման են: Քանի որ այսօր շատերն են դիմում պլաստիկ վիրահատությունների՝ Քիմին նմանվելու համար, գուցե շատերը Մերիին կնախանձելու առիթ ունենան: Ափսոս միայն, որ Մերիին այդպես էլ չհաջողվեց հանդիպել Քիմի հետ, երբ վերջինս Հայաստանում էր:
Գոհար Գասպարյան և Էն Հեթուվեյ
Մեկը դերասանուհի է, մյուսը՝ հաղորդավարուհի, բայց աղջիկների նմանությունն ակնհայտ է, երկուսն էլ ունեն արտաքնային նուրբ տվյալներ: Այն փուլում, երբ Գոհարն ուներ ճակատի մազափունջ, կարելի է ասել, էլ ավելի նմանվեց դերասանուհուն: Աղջիկներից ոչ մեկ կտրուկ ոճային փոփոխության չի դիմում, դա ևս միանման հատկանիշ է նրանց մոտ: