Գարնանային գեղեցիկ օր էր: Վիկտորյան տուն էր վերադառնում աշխատանքից: Զանգ եկավ բջջայինին. իր ընկերն էր: Նրանք զրուցեցին: Աղջկա հոգնածությունն անցավ: Արդեն տուն էր հասնում, երբ նրան մոտեցավ մի երիտասարդ և փորձեց ծանոթանալ Վիկտորյայի հետ: Վիկտորյան նրան կոպտեց և շարունակեց ճանապարհը, սակայն տղան նրան հանգիստ չէր տալիս: Հեռվում կանգնած Ալեքսին դա դուր չեկավ: Նա մոտեցավ աղջկան և նրա մոտ կանգնած ցինիկ տղային, վերջինիս հանգիստ կերպով ասաց, որ հանգիստ թողնի աղջկան: Ցինիկը հեռացավ: Վիկտորյան շնորհակալություն հայտնեց և գնաց: Առավոտյան իր էլ.փոստում տեսավ Ալեքսի ընկերության առաջարկը և ընդունեց: Նրանք հրաշալի ընկերներ դարձան: Անցան ամիսներ: Նրանք միմյանց հետ հաճելի ժամանակ էին անցկացնում համացանցում: Փոքրիկ երեխաների նման կռվում, խոստանում այլևս միմյանց չգրել, իսկ այդ «այլևս»-ը տևում էր ընդամենը հինգից տաս րոպե: Նրանցից մեկը, չդիմանալով մյուսի բացակայությանը, շարունակում էր նամակագրությունը: Մի օր Ալեքսը գրեց Վիկտորյային.
-Վիկի՛, ես սիրում եմ քեզ և ուզում եմ հավերժ քո կողքին լինել: Իսկ դու զգո՞ւմ ես ինչ-որ բան իմ հանդեպ:
-Ինձ ժամանակ տուր:
-Որքա՞ն:
-Դե երկու օր:
-Լավ:
-Պայմանավորվեցինք:
-Բայց երկու օրն անչափ երկար է: Գոնե մինչև առավոտ:
-Լավ, միայն թե թույլ տուր մտածեմ:
-Լավ:
Վիկիի համար դժվար էր, նա սիրահարվել էր, սակայն ուներ ընկեր: Ի՞նչ անել: Ինչպես նրան բացատրել, որ ամեն ինչ վաղուց վերջացել է: Վիկին իր մեջ ուժ է հավաքում և ամեն ինչ ասում իր ընկերոջը: Նրանց միջև ամեն ինչ ավարտվում է: Սկսվում էր մի նոր սիրո պատմություն:
Նրանք միասին անչափ երջանիկ էին: Ալեքսը հանուն Վիկիի ամեն ինչի պատրաստ էր, դարձել էր նրա պահապան հրեշտակը: Նրանք միշտ միասին էին: Բոլորը նախանձում էին նրանց: Մի օր Վիկիի նախկին ընկերը առաջարկեց նրան տուն ուղեկցել իր մոտոցիկլով: Վիկտորյան համաձայնվեց: Այդ դրական պատասխանը նրա համար ճակատագրական դարձավ: Շուտով Ալեքսն իմացավ այդ մասին և բարկացավ: Այնքան բարկացած էր, որ Վիկիին վիրավորեց և հեռացավ նրանից: Վիկին զղջում էր իր արածի համար, բայց և իրեն վիրավորված էր զգում: Չգիտեր ինչ անել: Ամեն օր իրենց տան մոտ տեսնում էր Ալեքսին, բայց անզոր էր նրան մոտենալ: Ամեն օր նրանց հայացքները հանդիպում էին միմյանց, սակայն ոչ ոք քայլ չէր անում դեպի մյուսը:
Մի օր Ալեքսը վերջապես որոշեց գրել Վիկտորյային: Նրանք զրուցեցին, և վերջում Ալեքսն ասաց.
-Վիկի՛,ես քեզ շատ եմ սիրում և առանց քեզ այլևս չեմ կարողանում: Խնդրում եմ, ներիր, արի ետ բերենք մեր անցյալը, այնտեղ երջանիկ ապագա կար: Ներիր: Խոստանում եմ այլևս քեզ մենակ չթողնել:
-Ներում եմ քեզ, բայց մի խոստացիր հավերժական սեր:
-Լավ, սիրելի՛ս, բայց հիշիր, մեզ միայն մահը կբաժանի:
Կրկին ամեն ինչ հարթ էր ընթանում: Օրեցօր նրանց սերն ավելի ու ավելի էր ամրանում: Եվ այն տպավորություններ, որ իսկապես, նրանց միայն մահը կարող էր բաժանել: Նրանք ամբողջ օրը զրուցում էին, հաճախ գնում էին այգի, սրճարան, կինո, համերգ:
…Մի օր, երբ Վիկին տուն էր վերադառնում, նրան մոտեցավ իր ծանոթ երիտասարդներից մեկը, և նրանք մի փոքր զրուցեցին: Ալեքսը, տեսնելով աղջկան այն տղայի հետ, ումից պատվիրել էր հեռու մնալ, գլուխը կորցրեց: Այլևս չէր գրում Վիկիին, ամեն ինչ սառել էր: Այդժամ հետաքրքիր հարց էր. նրանցից ո՞վ մահացավ:
Տղան նոր ընկերուհի գտավ` Էլյանորան, իսկ Վիկին այլևս չկարողացավ նոր սեր գտնել: Նրան շատերն էին համակրում, սակայն նա ոչ մեկին չէր կարողանում ուշադրություն դարձնել: Այն կենսուրախ աղջիկը վերածվել էր մռայլ ամպի, որը միշտ սև էր և լալիս էր: Իրեն նվիրել էր աշխատանքին, անգամ գիշերները տուն չէր գնում, մնում էր իր փաստաթղթերի հետ, որպեսզի չհիշի Ալեքսին: Նա իրեն մեղավոր էր զգում: Մտածում էր, որ պետք է աներ այն, ինչ ասել էր Ալեքսը: Այդ դեպքում նա կպահպաներ իրենց սերը:
Մի օր աղջիկը աշխատանքի բերումով պետք է մեկներ Անգլիա: Այստեղ կարծես բախտը ժպտում է նրան, հանդիպում է մի երիտասարդի, որը ազգությամբ հայ էր: Նրանք միմյանց հետ ամեն երեկո հաճելի ժամանակ էին անցկանցնում, շրջում էին Լոնդոնի գեղեցիկ փողոցներով և վայելում աստղերի ու լուսնի լույսը: Նույն օրը միասին պետք է վերադառնային Երևան: Վերադարձի հաջորդ օրը տղայի`Մաքսի ծննդյան օրն էր: Վիկին անշուշտ հրավիրվածների ցուցակում էր: Երեկույթը նշվելու էր ռեստորանում: Վիկին այդ օրը անասելի գեղեցիկ էր: Մաքսը բոլորին ներկայացնում էր իր նոր լավ ընկերոջը: Դռան մոտ էին և դիմավորում էին հյուրերին: Այդ պահին Վիկին սարսուռ զգաց. մրսում էր, բավականին ցուրտ էր: Մաքսը առաջարկեց նրան ամուր գրկել: Աղջկան առավ իր բազուկների մեջ: Հանկարծ դուռը բացվեց ու ներս մտավ վերջին հյուրը`Մաքսի մոտիկ ընկերներից մեկը իր ընկերուհու հետ: Վիկին ակամայից իրենից հեռու հրեց Մաքսին` տեսնելով դռան մոտ կանգնած Ալեքսին և Էլյանորային: Հանդիպումը քարացրեց երկուսին էլ: Հանկարծ Ալեքսը հարցրեց Մաքսին.
-Նոր ընկերուհի՞դ է:
-Դե մենք պարզապես լավ ընկերներ ենք:
-Էլ մի ժխտիր:
-Ո՛չ, ճիշտ եմ ասում:
-Լավ, ենթադրենք՝ հավատացի:
-Մենք իսկապես լավ ընկերներ ենք,-միջամտեց Վիկին:
Ալեքսը քմծիծաղ տվեց. չհավատաց: Աղջիկը բարկացավ և ասաց.
-Այո՛,ես նրա ընկերուհին եմ:
Մաքսը անակնկալի եկավ:
-Մի՞թե դու ինձ սիրում ես:
-Այո՛,սիրելիս՛:
-Այսօր կրկնակի տոն է ինձ համար: Վիկի՛, ես քեզ պաշտում եմ,-գրկեց Վիկիին և ամուր համբուրեց:
Ալեքսը կատաղությունից շրթունքներն էր կրծոտում. առաջարկեց գնալ գլխավոր սրահ: Երբ Մաքսը արձակեց Վիկիին, նա տեսավ Ալեքսի աչքերի բոցը և գերադասեց նրան այլևս չնայել: Նրանք երեկոն անցկացրին հոյակապ:
Հաջորդ օրը, երբ Վիկին աշխատանքից տուն էր վերադառնում, նկատեց Ալեքսին, որը մոտենում էր իրեն: Վերջինս ասաց.
-Բարև: Ինչպե՞ս ես:
-Լավ, շնորհակալ եմ: Դո՞ւ:
-Հոյակապ: Ինչպես տեսնում եմ, գտել ես երկրորդ կեսիդ:
-Այո՛: Նույնն էլ քո մասին կասեմ:
-Այո: Ես գտել եմ մեկին, ով ինձ անչափ սիրում է և շատ հավատարիմ է:
-Շնորհավորում եմ: Երջանիկ եղիր: Ներիր, բայց պետք է տուն գնամ, բարի գիշեր:
Նա հեռացավ`արցունքներն աչքերին: Հասավ տուն, իրեն նետեց անկողնու վրա և աղիողորմ լաց եղավ: Իսկ մի՞թե ինքը հավատարիմ չէր: Ինչո՞ւ նրանք բաժանվեցին: Ինչո՞ւ է իր սիրելին այժմ ուրիշի հետ: Մի՞թե ինքն էր մեղավոր: «Հենց ես եմ մեղավոր, ես պետք է նրա ասածները անեի, ես կորցրի նրան: Ես եմ մեղավոր»: Նրա բարձը ամբողջովին թրջվել էր, և նա չէր կարողանում քնել: Միայն առավոտյան` արևածագին կարողացավ ննջել: Երազ տեսավ. փողոցում կանգնած էին Ալեքսն ու ինքը, զրուցում էին, հանկարծ նրանց ոտքերի արանքով սև կատու անցավ: Նրանք երկուսն էլ անէացան: Քաղաքն անգույն էր, իսկ երկինքն` այնքան մաքուր ու պարզ: Լսվեց մի ճիչ. ես քեզ միշտ կսիրեմ: Քաղաքը գույներ ստացավ: Աղջիկը շրջվեց, բացեց աչքերն ու լսեց դռան բախոցը, իսկ ճիչը կրկնվեց: Արագորեն հագնվեց, դուռը բացեց. դռան առջև Ալեքսն էր`հարբած և արյունոտված: Երևում էր,հարբել էր և ինքն իրեն ծեծել: Վիկտորյան նրան ներս տարավ,նստեցրեց բազմոցին,ձեռքից վերցրեց վիսկիի շիշն ու գնաց ջուր բերելու: Երբ վերադարձավ և ջրով լի բաժակը տվեց Ալեքսին, Ալեքսը այն դրեց մի կողմ, ծնկի իջավ Վիկիի առջև և ասաց.
-Ներիր ինձ, Վիկի՛, ես սխալ էի, երբ քեզ հիմարաբար մեղադրում էի, միակ մեղավորը ես էի, որ իմ հիմար հպարտությունն առաջ տարա ու կորցրի քեզ: Ես քեզ սիրում եմ ու միշտ կսիրեմ, խնդրում եմ ներիր ինձ:
-Ավելի լավ է, քնիր, հանգստացիր: Ես գնամ գնումների, կգամ, կզրուցենք:
-Լավ:
Աղջիկը դուրս եկավ տանից: Արցունքները գլորվում էին նրա աչքերից: Ի՞նչ անել: Ինչպե՞ս ներել այդ ամենից հետո: Բայց առանց Ալեքսի չէր կարող ապրել: Իսկ գուցե ներե՞լ: Վերադարձավ տուն, նախաճաշ պատրաստեց մինչև տղայի արթնանալը: Երբ Ալեքսը արդեն սթափված էր,Վիկին հարցրեց նրան.
-Իսկ ընկերուհի՞դ:
-Էլյանորան վաղուց իմ նկատմամբ սառել է, ես նրան մի կերպ եմ կարողանում իմ կողքին պահել, բայց հիմա հասկացա, որ դա անիմաստ է, հատկապես, երբ կաս դու:
-Ինչպե՞ս հավատամ քեզ: Ախր գրեթե նման կերպ դու ինձ մեղադրեցիր:
-Վիկի՛, ես փոխվել եմ, հավատա, բացի այդ` ես երբեք չեմ դավաճանի նրան, ում անգամ չեմ էլ սիրում:
-Ներիր, բայց ես չեմ կարող…
-Դու Մաքսի՞ն ես սիրում:
-Չէ սխալ հասկացար, ներիր, ես չեմ կարող… Ես չեմ կարող դադարել քեզ սիրել:
-Այսինքն՝ պատասխանդ դրակա՞ն է:
-Այո՛:
-Հրաշալի է: Բայց մի րոպե… Իսկ Մաքսը՞:
-Ես Մաքսին չեմ սիրում:
-Իսկ դու երեկ ասացիր…
-Գիտեմ, ես դա պարզապես կատաղությունից ասացի:
-Բայց Մաքսը քեզ սիրում է:
-Ես նրան ամեն ինչ կբացատրեմ, միևնույն է, ես նրա իրական սերը չեմ, նրա սրտում դեռ չի մարել իր առաջին սիրո հուրը:
-Շնորհակալ եմ քեզ, որ չմերժեցիր ինձ:
-Ես սիրում էի քեզ, իսկ այն չափազանց հզոր էր և կարող էր քեզ ներել:
Երեկոյան իրենց միությունը նշեցին սրճարանում: Երջանիկ էին, ինչպես երբեք: Այո՛, նրանց սերը հզոր էր և չէր ընկճվում, նրանք պատրաստ էին պահպանել իրենց սերը ամեն գնով. նրանց միայն մահը կարող էր բաժանել: Օրերն անցնում էին աննկատ, սերը ավելի ու ավելի էր ծաղկում, նրանք ավելի ու ավելի էին կապվում:
Մի օր տղան պետք է մեկներ արտերկիր, աշխատանքն այդպես էր պահանջում, մեկ ամսով երկրից բացակայելու էր, բայց սերը անսահման էր, իսկ դա` չնչին խոչընդոտ: Տղայի վերադարձից հետո նրանք պետք է ամուսնանային: Չնայած հեռավորությանը`նրանք ամեն օր միմյանց հետ զրուցում էին, տարածությունը ավելի էր ամրացնում սերը: Երեք շաբաթ էր անցել տղայի մեկնումից: Այդ օրը աղջկա տրամադրությունը բավականին բարձր էր. չէ՞ որ Ալեքսը մեկ շաբաթից վերադառնալու էր: Երբ մտավ իր էլ.փոստը, այնտեղ կարդաց տղայի հերթական, բայց և վերջին նամակը. «Վիկտորյա՛, ներիր ինձ, բայց ես այլևս չեմ վերադառնալու, ես շուտով պետք է ամուսնանամ և ապրելու եմ այստեղ: Երջանիկ եղիր: Ալեքս»: Վիկին մի պահ քարացավ: Ուղեղը մթագնել էր: Ինչպե՞ս: Ամեն ինչ վերջացա՞վ: Իսկ իրենց սերը ո՞ւր անհայտացավ: Ալեքսն ասում էր, որ իրենց միայն մահը կբաժանի: Աղջիկը չէր համակերպվում, որ սեր չկար: Նա գերադասեց մտածել, որ իրենց բաժանեց մահը: Իսկ ո՞վ մահացավ: Նա պատրաստ էր իրեն զոհել: Բացի այդ՝ ապրելու իմաստ չկար: Թղթի վրա գրեց. «Մեզ կարող էր միայն մահը բաժանել»: Թուղթ ամուր սեղմեց ձեռքի մեջ, հանգիստ բարձրացավ պատուհանագոգին, հավաքեց ուժերը և …
Այդ պահին շենքին մոտեցավ մի տաքսի: Մեկը դուրս եկավ տաքսուց, և տեսնելով աղջկան՝ արագ նետվեց դեպի նա: Հանկարծ լսվեց ուղևորի ճիչը. Ալեքսն էր: Նա տեսավ աղջկա գրությունը: Որքա՜ն հիմար կարող էր լինել ինքը: Որքա՜ն թանկ նստեց նրա վրա այդ տխմար կատակը: Ուզում էր անակնկալ մատուցել, իսկ ա՞յժմ: Նա արագ Վիկտորյային տեղափոխեց հիվանդանոց: Աղջկան վիրահատում էին: Տղան սարսափած էր. բժիշկները հույս չէին տալիս: Վիրահատությունը բարեհաջող ավարտվեց: Շուտով աղջկան տեղափոխեցին պալատ: Տղան մտավ նրա մոտ. լռություն էր այնտեղ, միայն սրտի աշխատանքը ցույց տվող սարքի ձայնն էր լսվում: Տղան մոտեցավ աղջկան և լուռ արտասվեց: Հանկարծ լսեց անվերջանալի ձայնը: Նա շտապ բժիշկներին կանչեց: Նրան դուրս հանեցին, նա լալիս էր, գոռում, փորձում էր ներս մտնել, բայց ապարդյուն: Շուտով բժիշկը դուրս եկավ և ցավակցեց տղային: Ալեքսը իրեն նետեց պալատ` վերջին անգամ տեսնելու Վիկիին: Նա չէր հավատում աղջկա մահվանը: Ինքն էր մեղավոր: Ատում էր իրեն, ինքն իր թշնամին էր: Աղջկա անկողնու մոտ ծնկի էր եկել և լալիս, բռնել էր աղջկա ձեռքն ու համբուրում էր այն: Բայց պետք է գնար, շուտով գալու էին դիակի ետևից: Ալեքսը վերջին անգամ համբուրեց աղջկան, շշնջաց, որ սիրում է և ցանկացավ հեռանալ: Բայց ձեռքը մնում էր իրենից ետ: Ինչպե՞ս: Աղջիկը ամուր սեղմեց տղայի ձեռքը, ապա բաց թողեց: Տղան կանչեց բժիշկներին…
Նրանց ես վերջին անգամ տեսա եկեղեցում, իրենց հարսանիքի ժամանակ…
Նյութի աղբյուր՝ http://stories-n.blogspot.com/2012/11/blog-post_30.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել