Ասում է, որ այդքան վատ են վերաբերվում նրան, ինչպե՞ս է ստացվում, որ դահլիճները նրա համերգի ժամանակ լեփ-լեցուն են լինում։ Չգիտեմ՝ հարցադրումը մտածված է, թե՝ չէ, բայց մենք ամեն ինչ խառնում ենք իրար: Հարցը դահլիճի լսարանը չէ, այլ այն արժանիքը, ինչի համար ստանում են ժողովրդական արտիստի կոչում:
Հիմա, շատ կներեք արտահայտության համար, ՎԻԱ ԳՐԱՆ, որ համերգ ա տալիս, դահլիճն էլի լեփ-լեցուն ա, ղեկավար ու ոչ ղեկավար տղամարդիկ, նաև կանանցից շատերը՝ գրգռված, ու դրա համար ՎԻԱ ԳՐԱ խմբին պետք է ժողովրդական արտիստի կոչում շնորհե՞ն։ Կամ ասենք Վարդան գա, Համալիրում ստրիպտիզ պարի, էլի դահլիճը կլինի լեփ-լեցուն, ի՞նչ, ժողովրդական արտիստի կոչում տա՞նք: Բայց չէ՞ որ ճաշակին ընկեր չկա։ Չենք ասում՝ Արմենչիկը երկրպագուների բանակ չունի, իհարկե ունի, թող ունենա, բայց դա հիմք չէ ժողովրդական կոչվելու համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tikoharutyunyan.harutyunyan/posts/872558502839257?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել