Առաջին անգամ այս տեղեկությունը տարածվեց շուրջ մեկ ամիս առաջ, բնականաբար՝ ֆեյսբուքում։ Մեդիափուչիկն այնքան մեծացավ, որ ոստիկանությունը պաշտոնապես արձագանքեց և հերքեց։ 
Թվում է, թե հերքումը պետք է կանխեր նոր ապատեղեկատվության տարածումը, սակայն այդպես չեղավ։ Ոստիկանությունը մի քանի օր առաջ ստիպված նորից հերքում տարածեց։

Այս և մի շարք ուրիշ դեպքերը ցույց են տալիս, որ

1. Ապատեղեկատվության հերքումը, որպես կանոն, չի ունենում չեզոքացնող համարժեք ազդեցություն, ինչ ունենում է բուն լուրը կամ բամբասանքը։ 
2. Հերքումը հաճախ չի հասնում մեդիասպառողների մի մասին. նրանք կարող են նույնիսկ չիմանալ դրա մասին (կամ ձևացնել, թե չեն տեսել)։
3. Բամբասանքին մարդիկ հավատում են, իսկ պաշտոնական տեղեկությանը/հերքմանը՝ ոչ։

Ենթադրություն/եզրակացություն։ Հերքումն ամբողջությամբ չի լուծում խնդիրը։ Մարդկանց ընկալման մեջ մնում է առաջինը ստացած տեղեկությունը։

‪#‎Media‬

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել