Գրելու եմ մի բան, որը միանշանակ չի ընդունվելու, բայց չգրել էլ չեմ կարող: Ամեն տարի տեսնում ենք, որ գյուղացին շատ լուրջ խնդիր է ունենում որևէ արտադրանքի արտադրության և իրացման ոլորտում, այս տարի վարունգի իրացման հետ խնդիր են ունեցել ու բացի թափելուց՝ այլ տարբերակ չեն տեսնում: Հարց. ինչպե՞ս է լինում: Նման բաներ լինում են այն պատճառով, որ գյուղացին որևէ կուլտուրայի մշակմամբ սկսում է զբաղվել ոչ թե հաշվարկով, այլ հարևանի փողերը հաշվելով: Համոզված եմ՝ անցած տարի այդ գյուղից մի 2 ընտանիք վարունգ են աճեցրել, լավ գնով իրացրել են ու մի թեթև մեքենա են գնել: Վեեեերջ, հաջորդ տարի ամբողջ գյուղը ցանել է վարունգ, ու 300-ից գինն իջել է 30 դրամ: Ու մի բան էլ ևս, եթե ցանկացած մեկը գնա իրենց գյուղ, հասնի գյուղացու բակ, ապրանքը փորձի գնել 70 դրամով, համոզված եղեք՝ չի տալու, բոլորն իրենց բակում ապրանքի գինն ասում են կրկնակի, եռակի բարձր: Ու այդ նույն 70 դրամով չվաճառող գյուղացին հաջորդ օրը գլուխը կախ բարձելու է իր մեքենան, գա ինչ-որ շուկա՝ վերավաճառողի մոտ, խնդրի նրան նա մի կերպ 30-35 դրամով վերցնել: Նույնը եղավ սև սալորի շոոկայում, 3 տարի առաջ 700 դրամ էր մեծածախ գինը, 2 տարում մարդիկ այնքան սալորի այգիներ դրեցին, որ հիմա 80 դրամով չեն կարողանում իրացնել: Բոլոր այգեգործներին խնդրում էի՝ ասելով՝ ընկույզ տնկեք, ընկույզը բավարարում է երկրի պահանջարկի ընդամենը 40 տոկոսը, դրան գումարած՝ կարող եք երկար պահել, փչացող ապրանք չի և գրեթե նույն ծախսն է նստում, ինչ-որ սալորի փոքր այգի հիմնելը: Ոչ մեկ չարեց, քանի որ իրենց գյուղից մեկը շուտ ուներ, վաճառել էր բերքը և սպիտակ նիվա էր գնել, գրողը տանի, սպիտակ նիվա:
Հ.Գ. Մեկ էլ մի բան. էդ իշխանություններին քրֆող գյուղացիների՝ ընտրություններին կատարած ընտրական արդյունքները տեսեք՝ 70 տոկոսից ավել ձայն են տվել գործող իշխանությանը: Մտեք, ձեր աչքով նայեք, ես բան չեմ գրում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել