Ս վամի վսյո յասնը, հարգելիներս:)) ժողովրդի գրագիտության բարձրագույն աստիճանը թույլ չի տալիս հասկանալ անգամ, որ գրածներս ոչ թե Արմենչիկի մասին են, այլ երկրի կառավարության, որը թքեց հայ մշակույթի դեմքին։ Ես, օրինակ, եթե լինեի մշակույթի նախարար, հրաժարական կտայի, քանզի այսպիսի մշակույթն ինձ մոտ սրտխառնոց է առաջացնում։ Դեռ մինչև Արմենչիկն էլ միակն իմ ժամանակակիցներից, ում շնորհավորել եմ այդ կոչման կապակցությամբ, Արշակյան քույրերն են եղել, մնացածի դեպքում կարծել եմ, որ լավ մարդ կամ լավ երգիչ լինելը դեռ չի նշանակում վաստակավոր արտիստ։ Ինչ վերաբերում է քոմենթներին (որոնք վաղուց չեմ կարդում, բայց կարող եմ ենթադրել՝ տառապանքս փորձ ունի), զվարճալի է :))))) կամ զվարճալի կլիներ, եթե այդքան ցավալի չլիներ տեսնել ընդհանուր կրթական մակարդակը։
ԱՄՆ-ում (ի դեպ, Լոսում երբեք չեմ եղել) վերջերս մի օր ես ու Գոհար Հայրապետյանն էնպես վիճեցինք ժամանակակից հայկական ինտելեկտի և մշակույթի մասին մեր տարբեր կարծիքների պատճառով, որ Ժակը մեզ բաժանեց։))) Վերջում ասացի՝ գլուխդ հանիր քո ստեղծած սիրուն ու նուրբ աշխարհից և շրջապատից, գուցե կտեսնես իրական պատկերը:))) Գո՛գ, կարաս էլ գլուխդ չհանես, պարզապես նայիր վաստակավոր արտիստների ցանկը, կարդա քոմենթները ու եթե էլի հետս վիճելու հավես ունենաս, մի վիճիր, կյանքս, որովհետև ես հավես չունեմ:)) Ինձ վաղուց էր պարզ էս ամենը:)) Եթե, էն որ ասում եք՝ 1000-ամյա մշակույթ, այն է, ինչ ճաշակում ենք վերջին մի 10-15 տարում, ես կշարունակեմ մնալ իտալական մշակույթի և արվեստի մոլի երկրպագուն... Այն ինձ ավելի հոգեհարազատ է։ Իմ սահմանափակ ուղեղն ու չար հոգին չեն ընկալում կլկլոցներ, կիսատոների որոշ տեսակներ, ես «դավաճան» եմ :))
Հ.Գ. Իսկ Արմենչիկը մեղքս եկավ... բարի մարդ ա երևում:)) Ախր ինքը մեղք չունի, դուք եք մեղավոր։
buona giornata a tutti :))
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել