Ոչ ոքի համար արդեն գաղտնիք չէ, որ երգչուհի Էմմին հղի է։ Չնայած նա փորձում էր գաղտնի պահել թե՛ իր ամուսնությունը, թե հղիությունը, բայց վերջերս իր պաշտոնական էջում տեղադրեց կլորիկ փորիկով լուսանկար՝ դրանով իսկ վերջ դնելով բոլոր խոսակցություններին:
Այս փուլում հղի է նաև Քիմ Քարդաշյանը, ով սպասում է իր երկրորդ բալիկին: Հիմա կհարցնեք՝ բացի հղիությունից էլ ի՞նչ է կապում Քիմին և Էմմիին։
Բանն այն է, որ Էմմին սկսել է կրկնօրինակել Քիմի ոճը: Նա անգամ արտաքնապես է նմանվել Քիմին, ավելին՝ սկսել է լուսանկարվել դեմքի այն արտահայտությամբ, որով Քիմն է լուսանկարվում:
ԱՄՆ մեկնելուն պես երգչուհին հրաժեշտ տվեց իր շիկահեր վարսերին, հիմա ավելի նուրբ ոճում է: Իսկ երգչուհու վերջին լուսանկարներում ակնհայտ է նրա ու Քիմի նմանությունը թե՛ սանրվածքի, թե՛ հագուստի առումով։
Շատ հղիներ նախընտրում են կրել ավելի լայն հագուստներ, բայց երգչուհին գերադասում է կիպ և մարմինն ընդգծող հագուստ կրել, ինչպես անում է Քիմ Քարդաշյանը: