«Պոկուպոն» կոլեկտիվ գնումների ծառայությունը ուկրաինացիներին, ինչպես նաև այլազգիներին, առաջարկում է 2012 թվականի դեկտեմբերի 21-ի կայանալիք «աշխարհի վերջի» կապակցությամբ ձեռք բերել դեպի դրախտ և դժոխք տեղափոխող տոմսեր՝ ըստ նախասիրության:
Ի դեպ, դժոխքի տոմսերը ավելի թանկ արժեն, քան դրախտինը: Այսպես՝ դրախտի տոմսն արժե 15 դոլար, զեղչով ՝ 3,6, իսկ դժոխքի տոմսն արժե 18,7 դոլար, զեղչով՝ 4,3: 

«All Inclusive» փաթեթները ներառում են դրախտում կամ դժոխքում տեղերի ամրագրում, ուղևորություն առաջին կարգում, վկայական՝ տեղանքով հանգիստ տեղաշարժվելու համար և ուղեցույց:

Այս ամենի հետ ծառայության աշխատակիցները անկեղծանում են՝ ասելով, որ դա արված է տրամադրություն բարձրացնելու համար, բայց նաեւ կվաճառեն նման տոմսեր, եթե որևէ մեկը ցանկանա գնել նման փաթեթ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել