Wnews.am-ճը գրում է.

1715698_75955-700x500

Ճիշտ հագուստ, սպորտային համապատասխան վարժություններ եւ սննդակարգ ընտրելու համար անհրաժեշտ է իմանալ, թե Ձեր կառուցվածքը որ տիպին է պատկանում: Կնոջ կառուցվածքը նրա գենետիկայի և կենսակերպի արդյունքն է և եթե գենետիկան փոխել հնարավոր չէ, ապա կենսակերպը (սնունդ, ակտիվություն, սպորտ) փոխելու դեպքում հնարավոր է արտաքինում դրական լուրջ փոփոխությունների հասնել։ Wnews.am-ը կքննարկի կնոջ կառուցվածքի հիմնական տեսակները, իսկ Դուք որոշեք, թե որ տիպին է պատկանում Ձեր կառուցվածքը: Գոյություն ունի կառուցվածքի 5 հիմնական տեսակ.

 

Տանձաձև, կամ A-աձև. կանանց 15 տոկոսն ունի այսպիսի կառուցվածք: Տանձաձև կառուցվածք ունեցող կանանց կոնքերն ավելի լայն են, քան ուսերը, նրանք ունեն համեմատաբար փոքր կուրծք և  ընդգծված, բարակ իրան: Մարմնի ներքևի հատվածը՝ ազդրերն ու կոնքերը ավելի ծավալուն են: Եթե այս կանայք գիրանում են, նրանց կառուցվաքի անհամաչափությունն ավելի է ընդգծվում, միանգամից գիրանում են ազրերը, կոնքերն ու հետույքը, իսկ դեմքն ու ուսերը մնում են նույնը: Նիհարելու դեպքում, այս կառուցվածքը բավական գեղեցկանում է՝ գրեթե վերականգնելով համաչափությունը ուսերի և կոնքերի միջև: Այս կանայք սովորաբար ունենում են կարճ ոտքեր և երկար ձեռքեր: Այսպիսի կանանց դեպքում շատ կարևոր է ձիգ, ուղիղ կեցվածքը, քանի որ կախ ուսերի դեպքում կառուցվածքի թերություններն ավելի են ընդգծվում: Հետաքրքիր է, որ տղամարդկանց մեծ մասն այսպիսի կառուցվածքը համարում է չափազանց կանացի, նրանց դուր է գալիս իրանի և ազդրերի ընդգծված տարբերությունը: Տանձաձև կառուցվածք ունեցող ամենահայտնի կինը Ջենիֆեր Լոպեսն է:jennifer-lopez-grusha

Ուղղանկյունաձև կառուցվաք ունեցող կանանց կոնքերն ու ուսերը հավասար լայնության են, իրանը գրեթե հավասար է ուսերի և կոնքերի չափին: Այսպիսի կանայք ունեն գիրանալու հակում և հիմնականում ավելորդ կիլոգրամներն ավելանում են իրանի հատվածում: Այդ պատճառով էլ այս կանայք մարզասրահում պետք է հատուկ ուշադրություն դարձնեն իրանին և հետևեն իրենց սննդակարգին: Հենց այսպիսի կառուցվածք ունեցող կանայք ավելի հեշտ կարող են շտկել իրենց մարմի թերությունները, քան մյուսները, քանի որ գլխավոր խնդիրն այստեղ իրան «ստեղծելն» է, իսկ իրանի մկաններն ավելի հեշտ են մարզվում և ստանում Ձեր ցանկացածք տեսքը, այնպես որ ուղղանկյունաձև կառուցվածք ունեցող կանայք կարող են մարզումների և ճիշտ սննդակարգի միջոցով իրենց մարմինը հասցնել կատարելության: Ամենահայտնի կինը Ուղղանկյունաձև   կառուցվածքով Կամերոն Դիազն է:  

Եռանկյունաձև կամ V-աձև Սա սպորտային կառուցվածքն է՝ լայն ուսեր և նեղ կոնքեր: Այսպիսի կառուցվածք ունեցող կանայք սովորաբար ունեն երկար գեղեցիկ ոտքեր: Այս կանայք հակված չեն գիրության, բայց եթե այնուամենայնիվ գիրանում են, ավելորդ կիլոգրամները հավաքվում են մարմնի վերևի հատվածում՝ գիրանում են ձեռքերը, կուրծքը, փորը: Իրանը կարող է ընդգծված լինել, կարող է ոչ: Այս կանանց այնքան էլ խորհուրդ չի տրվում նիհարել, քանի որ առաջինը նիհարում են ազդրերն ու կոնքերը, իսկ մի քիչ կլորությունն այդ հատվածում V-աձև կառուցվածք ունեցող կանանց չի խանգարի: Հագուստներն ընտրելիս նրանք ընտրությունը գրեթե միշտ կարճ զգեստների և կիսաշրջազգեստների վրա են կանգնեցնում՝ ընդգծելով իրենց գեղեցիկ ոտքերը :  Ամենահայտնի կինը V-աձև կառուցվածքով Անջելինա Ջոլին է: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել