topNewsԿաղամբի դիետա պահելու դեպքում հնարավոր է արագորեն ազատվել ավելորդ քաշից՝ հայտնում է allwomen.net.ua-ն:

Կաղամբի դիետան հաշվարկված է 7 օրվա համար, և եթե ձեզ դուր գա արդյունքը, կարող եք այն կրկնել 2 ամիս հետո:

Այդ դիետայի դրական կողմն այն է, որ կարող եք ձեր սննդակարգը դարձնել բազմազան և ավելացնել սիրելի մթերքները, բայց միայն պահպանելով կալորիաների օրական նորման՝ 1500-ից ոչ ավելի: Պետք է նաև բացառել ալյուրից մթերքներն ու հրուշակեղենը՝ շոկոլադը, կոնֆետները, շաքարը, քաղցր և գազավորված հյութերը, կարտոֆիլը և այլն:

Կաղամբը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին С, հակաօքսիդանտներ և այլ օգտակար նյութեր: Սննդակարգում կաղամբ ներառելու դեպքում դուք այդքան հաճախ չեք մրսի, կարող եք նիհարել առանց հոգեկան լարվածության: Կաղամբը պարունակում է բջջանյութ, որի սննդային թելիկները հայտնվելով ստամոքսում՝ այնտեղից մաքրում են տոքսինները, շլակները, ճարպը և այլ սննդային աղբ, որը կպչում է պատերին:

Կաղամբի դիետան ենթադրում է, որ անընդմեջ բոլոր 7 օրերին նախաճաշին, ճաշին և ընթրիքին պետք է ուտել հատուկ բաղադրատոմսով պատրաստված ապուր. մոտ 600 գ կաղամբը կտրտել, քերիչով անցկացնել 6 փոքր կամ 3 մեծ գազար, կտրտել 6 գլուխ սոխ, նույնքան կանաչ սոխ, քառակուսիների ձևով կտրտել 2 լոլիկ և 2 քաղցր պղպեղ, պետք է նաև նեխուրի 5 ցողուն: Բոլոր բանջարեղենները դնել կաթսայի մեջ, վրան ավելացնել ջուր, եռացնել, թողնել եռա մոտ 20 րոպե, բայց երբ ապուրը սկսի եռալ, 10 րոպե անց պետք է ավելացնել նախօրոք կիսաեփ արված դարչնագույն բրինձ և աղ:

Կաղամբի ապուրը պարտադիր չէ ուտել օրական 3 անգամ, կարող եք այն ուտել ճաշին՝ համալրելով թարմ բանջարեղենով աղցանով, կամ ընթրիքին: Նախաճաշին կարելի է ուտել ինչ-որ շիլա, 10-15 րոպե հետո կարող եք պատրաստել ապուրի բաղադրության մեջ մտնող մթերքներով հյութ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել