...վաղուց Առաջարկը ծնում է պահանջարկ... Ու դա տխուր մի փաստ է։ Ցանկացած դատարկություն լցվում է... թե ինչով՝ մենք պետք է սովորենք Որոշել, ոչ թե մեր փոխարեն։ «Վաստակ», «կոչումներ», «մեդալներ»... ծիծաղելի են սրանք, եթե համադրես ժողովրդի Սիրո հետ, իսկ.... Ո՞ՒՄ Է սիրում մեծամասնություն-ժողովուրդը...։) Հարցս հռետորական էր..։)
Ես իմ Աշխարհը լցնում եմ լավ երաժշտությամբ, լավ համերգներով, լավ ներկայացումներով, լավ մարդկանցով, ԼԱՎ գրականությամբ, ԼԱՎ ու Որակյալ Արվեստով, թեև ուզեմ, թե՝ ոչ, դա էլ է շատ սուբյեկտիվ, բայց դա ի՛մ աշխարհն է։ 90-ականների անլույս տարիներին ակումուլյատորով (մարտկոց) սերիալ նայող ու «անհասկանալի» երաժշտություն լսող իմ որոշ համադասարանցիներ ինձ չէին հասկանում, չէին հասկանա նաև հիմա, բայց մեր ճաշակային տարբերությունները մարդկային չարություն չծնեցին, պարզապես ամեն մեկը գնաց իր ճանապարհով։
Կարճ ասած. Մոսկվայի Փարաջանովի անվան թատրոնը լավագույն օրինակն է, որ կարելի է բերել։ Չնայած բազում դժվարություններին՝ 94 թվականից ստեղծվել ու գործում է ՀԱՅԻ ղեկավարությամբ այս թատրոնը, ես նրանց հետ ծանոթացա դեռ 2007-ից, երբ հանրայինում իմ հաղորդմանը՝ «Երջանկության մեխանիկային» էին հյուր... Տարիներ անց Վլադիմիր Գաբբեի ղեկավարությամբ նրանք այստեղ են (Լուիզա Գաբբեի հետ միասին)... Դահլիճի լեցունությունը, որակով հանդիսատեսն ու տեսածը հասկանալու ունակությո՛ւնը կարող են Հստակ ցույց տալ յուրաքանչյուրի ճաշակն ու նախասիրությունը։
Հ.Գ. «Կոչումներից» այն կողմ ավելի լուրջ հարց կա. հեռուստատեսային տերմինով ասած՝ վարկանիշն ի՞նչն է ապահովում (յութուբից մինչև ԹիՎի)... այ սա է վախենալու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել