Անկախության տոնը թողած՝ քննադատությունների տարափ է թափվում Արմենչիկի հասցեին... Մի կողմ թողնենք այն, թե ինչ է նա երգում, ինչպես է երգում և այլն... Ընդամենը հարց՝ ո՞ւմ համերգին են մարդիկ հազարներով գնում, ո՞ւմ տոմսերի համար են գլուխ ջարդում, ո՞ւմ տեսահոլովակներն են ամենաշատը Youtube-ում դիտում, հարսանիքներին երգերը հնչեցնում և այսպես շարունակ... Այս պայմաններում ո՞ւմ պետք է տային կոչումը... Թող հասարակությունն Արմենչիկի փոխարեն մեկ ուրիշ երգչի հանդեպ ունենա նման ֆանատիկ վերաբերմունք, և երբ այդ բարձր արվեստը ներկայացնող երգչին կամ երգչուհուն կոչում չտան, Արմենչիկին տան, այն ժամանակ քննադատենք... Աստղ դարձնելուց հետո չհասկանալը ո՞րն է, որ կոչում են տալիս... Ռեալիստ է պետք լինել և տեսնել, որ, այո, մեր հասարակության ճնշող մեծամասնությունը հենց Արմենչիկին է սիրում ու լսում... Լավ է, թե վատ, դա արդեն յուրաքանչյուրի ճաշակի հարցն է, ուզում ենք՝ այլ բան լսեն, ապա մտածելակերպ է պետք փոխել, այլ ոչ թե Արմենչիկին քննադատել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anihovhann/posts/892260357510802
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել