Ես ուղղակի ապշում եմ էն մարդկանց վրա, ովքեր լուրջ դեմքով ձեռնամուխ են եղել Արմենչիկի պաշտպանությանը և այս հաշվով բորբոքվածներին ծաղրելուն :)) Ասեմ, որ ամեն ինչ շատ ավելի լուրջ ա, քան կարող եք պատկերացնել:
Կարող ա՝ դեմ խոսողները Մոցարտին Բախից չեն տարբերում, Կանդինսկուն էլ Մալևիչից, բայց դա իրավունք չի տալիս հարմարվել սրա հետ: Վաղը որ մի լուրջ հարց լինի, էլի ասելու եք, որ մտավորականությունը լռում է, մտավորականություն չկա և այլն, ու ձեզ հաշիվ չեք տալու, որ մտավորականությունն էսպես ա ձևավորվում, որ սրանից հետո ձեր շահերն «արմենչիկներն» են պաշտպանելու։
Ամեն ազգ արժանի ա իր առաջնորդներին ու իր «վաստակավոր արտիստներին»։
Հուսով եմ՝ սրանից հետո մի քիչ ավելի զուսպ կլինեք 1000-ամյա մշակույթի, աշխարհի ամենաինտելեկտուալ, ամենախելացի ազգի և այլ ամպագոռգոռ եզրույթներ օգտագործելուց :)) Ավելի քան ծիծաղելի ա միֆն ու իրականությունը համեմատելը :)))
Ինչպիսին դուք եք, այնպիսին էլ ձեր ձևավորած ու հանդուրժած մտավորականությունն է, վայելե՛ք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել