23 տարի առաջ դեկտեմբերի 1-ին Խորհրդային Հայաստանի Գերագույն Խորհրդի և Արցախի Ազգային Խորհրդի համատեղ նիստում հռչակվեց Արցախի վերամիավորումը մայր հայրենիքին: Հիմնվելով այդ որոշման վրա՝ Հայաստանի ղեկավարությունն անմիջապես սկսեց Արցախի՝ Հայաստանյան ինտեգրացիան, իսկ 1990թ. խորհրդարանական ընտրությունների համար Արցախում ձևավորեց 12 ընտրատարածք: 
ԽՍՀՄ փլուզումից դեռ մեկուկես տարի առաջ Արցախն ունեցավ Հայոց խորհրդարանում իր առաջին ներկայացուցիչներին, ովքեր Հայաստանի մյուս շրջաններից ընտրված իրենց գործընկերների հետ միասին հռչակեցին Արցախն արդեն իսկ ներառած Հայաստանի Հանրապետության անկախությունը:

Շնորհավորում ենք հայ ազգին, խոնարհվում «ՄԻԱՑՈՒՄ» կարգախոսի բոլոր նվիրյալների առջև՝ լինեն այժմ մեր կողքին ապրող, թե Եռաբլուրներում հանգչող:

Հույս ենք փայփայում, որ արցախաբնակ ՀՀ քաղաքացիների տարրական սահմանադրական իրավունքները, այդ թվում՝ ՀՀ քաղաքացու ընտրելու և ընտրվելու իրավունքը շուտով կվերականգնվի: 

Վստահ ենք, որ շուտով կճեղքենք ներքին տեղեկատվական այս շրջափակումը, կձերբազատվենք Արցախը մայր հայրենիքից անջատ տեսնելու երազով ապրող քաղաքական վերնախավից, իսկ որ ամենակարևորն է, դեկտեմբերի 1-ը դառնալու է Հզոր ու Միացյալ Հայոց պետության գլխավոր տոներից մեկը:

«Հայազն» Միություն

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել