Էս քանի օր ա, էն Վահան Մարտիրոսօղլու՝ Ադրբեջան հանձնվելու թեմայով, շատտ մարդիկ քլունգն առել են ձեռներն ու վրա են տվել ԱԱԾ-ի վրա, մինչդեռ, եկեք մի քիչ ավելի սթափ դատենք ու հասկանանք, թե արդյո՞ք ԱԱԾ-ն մեղավորություն ուներ:
Իրականում, կա երկու սցենար. ԱԱԾ-ն չի իմացել Վահան Մարտիրոսօղլու պլանների մասին, կամ էլ ԱԱԾ-ն իմացել է ու ոչինչ չի արել:
Եթե առաջին սցենարն է, ապա իրավացի Գորիկ Հակոբյանն, ով ասում է, որ Վրաստան գնալ կարող է ցանկացած քաղաքացի: Ու իրոք, եթե քննաչական կոմիտեն չի վերցրել Մարտիրոսօղլուի անձնագիրը, նրա նկատմամբ հետախուզում չի հայյտարարել, նրա նկատմամբ չկա ոչ մի սանկցիա բազաներում, որը կարգելեր նրան լքել երկիրը, ապա ԱԱԾ-ում հո էքստրասենս չե՞ն ուղրակելու սահմանի անցկետ, որ աչքերին նայելով հասկանա, որ իրան չի կարելի երկրից դուրս թողնել: Իսկ այն, որ Վահանի՝ ստորագրությամբ չհեռանալու մասին որոշումը կարող էր բազաներ մուտք արված չլիներ՝ խիստ հավանական է, եթե հաշվի առնենք, որ Վահանի կողմից գողության ենթարկված կնոջ դիմումները առհամարհվել են ՀՔԾ-ում:
Կա նաև երկրորդ տարբերակ. ԱԱԾ-ն իր միջոցներով հետևել է Վահանին ու այդ թվում նաև նրա նամակագրությանը, կամ էլ գաղտնալսել է, կամ էլ օպերատիվ տեղեկություններ է ունեցել է և իրազեկված է եղել նրա մտադրությունների մասին: Հիմա էսպիսի մի հարց. եթե ԱԱԾ-ն սահմանին Վահանին բռներ ու ասեր, որ սենց-սենց, սսա դավաճան հայվան ա ու ուզում ա գնա թուրքերին հանձնվի, արդյո՞ք Վահանը չէր դառնա «արյոունոտ ռեժիմի զոհ» ու ազգի հերոս, ում գլխին սարքել են փորձում: Ավելի քան վստահ եմ, որ նման վայնասուն կբարձրանար, այն էլ ոնց կբարձրանար, ինչպես բարձրացավ «Թոխմախի Մհերի արյունարբու ախռաննիկները» բեմադրության ժամանակ: Թոխմախի Մհերն աչքիս լույսը չէր, բայց մարդու վրա կլյաուզա արեցին ու կարծես թե մարդկանց մեծամասնությունը հավատաց դրան ու շատերը մինչև հիմա էլ հավատում են: Էս դեպքում, հանուն ինչի՞ ԱԱԾ-ն Վահանի պես մանր վնասողին բռնելու համար գնա նման ռիսկի ու նրանից սուրբ նահատակ սարքի: Ի վերջո, բացի ասուլիսին ստեր փչելուց ու մարդկային տականքություն դրսևորելուց, Վահան Մարտիրոսօղլուն ոչ մի այլ վնաս չի կարող տալ:
Այնպես որ, մի շտապեք դատել, արդեն եղածի հիմման վրա դատողություններ անելն իհարկե հեշտ է, բայց դե սխալ էլ է: