Կան շատ արտիստներ, ովքեր հիշվում են իրենց մի դերով, կամ մի երգով, բայց շատ արագ էլ մոռացվում են, երբ նոր առաջարկներ չեն ունենում, իսկ նրանց տեղը զբաղեցնում են այլ մարդիկ: Այս նյութի առաջին մասնում ներկայացրեցին մի քանիսին, իսկ հիմա շարունակում ենք ներկայացնել հայ հայտնիներին, ովքեր այլևս չեն երևում հեռուստաէկրաններին:
Աստղի և Նարբե զույգը, ժամանակին վարում էին Ընտանեկան պատմություններ հաղորդումը: Հաղորդումը բավական սիրված էր, բայց այսօր Աստիկը և Նարբեն հեռուստատեսությունը փոխարինել են իրենց սեփական բիզնեսով: Զույգը նաև մեծացնում է իրենց առաջնեկին՝ Մոնթեին:
Երգչուհի Ժաննային կարծում եմ՝ շատերը կհիշեն, բայց միայն նրա մտերիմնը կիմանան, թե որտեղ է այժմ նա: Նա այլևս նոր երգեր չի ներկայացնում, չի մասնակցում ոչ մի երաժշտական նախագծերին: Ասում են՝ երկու տարի առաջ ամուսնացել է, իսկ քանի որ ամուսինն ապրում էր Ֆրանսիայում, նա էլ հետը տեղափոխվել է Ֆրանսիա մշտական բնակության:
Սուրեն Փահլևանյանը ժամանակին մեքենաների մասին պատմող հաղորդում ուներ Դար 21 հեռուստաընկերությամբ, հետո նա և Յանա Դանիելայնը տեղափոխվեցին Առաջին ալիք աշխատելու: Նրանք վարում էին առավոտյան ծրագիրը: Հանրային նոր ղեկավարության փոփոխությունից հետո, փոփոխվեցին նաև հաղորդավարները: Յանան տեղափոխվեց հ2, իսկ Սուրենը բավարարվեց տարբեր սերիալների էպիզոդիկ դերերում խաղալով: Սուրեն էլ այն հաղորդավարներից է, ով ժամանակին հեռուստաընկերությամբ հաճախ էր երևում, իսկ հիմա՝ ոչ:
Դերասնուհի Տաթև Իրիցյանին հեռուստադիտողը կհիշի Դժվար ապրուստ հեռուստասերիալից: Գյուղում ապրող աղջիկն էր, ով սիրահարվում է գլխավոր դերակատարին՝ Գոռին: Թվում էր՝ սերիալից հետո, նրան նոր դեր բաժին կհասներ, բայց Տաթևն էլ այլևս չի երևում հեռուստաընկերությամբ: Ասում են՝ այժմ նա աշխատում է երևանի սուպերմարկետներից մեկում: