Картинки по запросу անկախությունԱնկախության տոն, անկախության օր. այսօր ոչ միայն ուրախանալու, այլև մտորելու, խորհելու, խորհրդածելու օր է: Յուրաքանչյուր չափահաս ՀՀ քաղաքացի այսօր հարսանեկան գեներալ դառնալուց առաջ պետք է իրեն հաշիվ տա ինչպիսին էինք 24 տարի առաջ և սթափ գնահատի ինչպիսին ենք այսօր. ինչ ձեռքբերումներ ունենք, ինչ սայթաքումներ և ձախողումներ ունենք, որոնք են իրական ժողովրդավարության և ամբոխավարության տարբերությունները, ի վերջո ո՞րն է մեր ուղին... Անկախությունը պետք է յուրաքանչյուրը սթափ և սառը դատողությամբ ընկալի, ըմբռնի, երգերը, երաժշտությունը, բանաստեղծությունները լավ են, բայց դա հուզական կողմն է: Անկախությունը մեր կյանքն է, եթե կյանքում դու սայթաքում ես, սխալ ես կատարում տուժում ես դու և քո ընտանիքը, իսկ պետության մասշտաբով... այնպես որ քեֆ, ուրախությունից առաջ լինենք զգոն, նայենք հայելու մեջ և ազնիվ խոստովանենք. մազի չափ անկախության տարիներին օգուտ տվե՞լ ենք հասարակությանը, թե՞ ոչ....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել