Բուդդան եղավ գյուղում, որտեղ մի կին ամենայն ուշադրությամբ վերջինիս խոսքերը լսելուց հետո նրան իր տուն հրավիրեց:
Բուդդան հրավերն ընդունեց, իսկ երբ պատրաստվում էր կնոջ տուն գնալ, սարսափահար գյուղապետը նրան մոտենալով ասաց. «Կինը, որի տուն պատրաստվում եք գնալ, անառակ է, նրա մոտ մի՛ գնացեք»:
Բուդդան դիմելով գյուղապետին ասաց. «Ձեռքերիցդ մեկն ինձ տուր»:
Գյուղապետը զարմացած ձեռքերից մեկը մեկնեց:
«Դե հիմա ծափահարի՛ր»,-ասաց Բուդդան՝ սեղմելով վերջինիս ձեռքը:
«Ոչ ոք չի կարող մի ձեռքով ծափահարել»,- պատասխանեց գյուղապետն ավելի զարմացած հայացքով:
Բուդդան ժպտալով ասաց. «Ոչ մի կին էլ չի կարող հենց այնպես անառակ լինել, եթե անառակ չլինեն գյուղի տղամարդիկ»:
Ապա ավելացրեց. «Տղամարդիկ ու նրանց փողերն են, որ կնոջը անառակ են դարձնում»:
Իրանցի գրող Ահմադ Շամլուի էջերից
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել