Երեկ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում մեկնարկեց շախմատի՝ 8th Beirut International Open 2015 անվանումով միջազգային մրցաշարն ,որին 14երեկրի 88 շախմատիստ է մասնակցում: Ստուգատեսում հանդես եկող մասնակիցներից 9 –ը հայազգի շախատիստներ են: Նրանց թվում են ՀՀ նախկին չեմպիոն , 34-ամյա գրոսմայստեր Տիգրան Քոթանջայանն ու բելառուսի ուժեղագույն շախմատիստներից մեկը ՝ 47-ամյա գրոսմայստեր Սերգեյ Կասպարովն,ովքեր մրցաշարում համապատասխանաբար 5և 6-րդ վարկանիշն ունեն ու հաղթողի հավակնորդների շարքին են դասվում: Մյուս հայազգի շախմատիսսիտնեից ամենահայտնին թերևս Լիբանանի բազմակի չեմպիոնուհի , 32-ամյա միջազգային վարպետ Քնարիկ Մուրադյանն է : Մրցաշսրի մասնկցիների թվումեն նաև Պաղեստինի ներկայացուցիչ ՝ Ռաֆի Ջիգերյան, ինչպես նաև լիբանանցիներ ՝ Ժիրայր Օգնայանը, Դանիել Պետրոսյանը,11-ամյա Հրաչ Լախոյանը,51-ամյա Սամիր Խանջյանն ու Գևորգ Թերզյանը:
Ստուագտեսի էլո ֆավորիտը Հոլանդիան ներկայացնող 42-ամյա գրոսմայստեր Սերգեյ Տիվյակովն (2611)է: 
Երեկ կայացան մեկնարկային տուրի հանդիպումները:Հայազգի շախմատիստներից մրցաշարը հաղթանակով սկսեցին ՝ Քոթանջյանը, Կասպարովը, Քնարիկ Մուրադյանը,Ռաֆի Ջիգերյանը,Դանիել Պետրոսյանը , Գևորգ Թերզյանը: Ժիրայր Օգնայանը միավորը կիսեց մրցակցի հետ ,իսկ ահա Հրաչ Լախոյանը և Սամիր Խանջյանն էլ տանուլ տվեցին իրենց առաջին հանդիպումները: 
Շրջանձև մրցակարգով ՝9տուրով ընթացող մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա սեպտեմբերի 27-ին ՝ 9-րդ տուրի ավարտից հետո: 
Նկատենք,որ ստուգատեսում մրցանակաաին են 1-7-րդ տեղերը: Մրցաշարի հաղթողին բաժին կհասնի 2 հազար, 2-րդ տեղը գրավողին ՝ 1400, 3-րդինը՝ 1000 , իսկ 7-րդ տեղինը՝200դոլար պարգևավճար: Կանանց մեջ լավագույն արդյունքն արձանգրած շախմատիստուհին կարժանանա հատուկ մրցանակի ՝ և 250դոլար պարգևավճարի ,իսկ պատանինների մեջ էլ լավագույնը ճանաչված շախմատիստին ՝ 150 դոլար պարգևավճար:
Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել