Հայաստանում մի քանի ամսվա ընթացքում երեք ծննդկան է մահացել: Հայաստանում տասնյակ հարյուրավոր մարդիկ դժգոհում են բուժսպասարկման, մատակարարվող դեղերի որակից, իսկ առողջապահության նախարարը զբաղված է բացառապես սեփական անձին վերաբերող, կասկածելի ծագում ունեցող լուրերի արտահոսք կազմակերպելով կամ, համենայն դեպս, դրանց տարածումը խթանելով:
Պարոն Մուրադյան, Դուք, երևի, լավ չեք գիտակցում պատասխանատվության Ձեր բաժինը: Դուք անգամ վատ երազում չեք կարող պատկերացնել ծննդաբերել պատրաստվող կին կորցրած տղամարդու ու ծնողի ապրումները, Դուք անգամ պատկերացնել չեք կարող սննդի վրա խնայող ու դրա հաշվին դեղ գնող մարդու վիճակը: Դուք պատկերացնել չեք կարող պարտքով բուժման համար գումար հայթայթող հիվանդատիրոջ հոգեվիճակը:
Հիմա ո՞ւմ համար է էս շոուն:
«Հայաստանի առողջապահության ՆԱԽԱՐԱՐԸ մետրոյով է աշխատանքի գնում», «Հայաստանի առողջապահության ՆԱԽԱՐԱՐՆ ինքնաթիռում մարդ է փրկել»
Կարող եք անգամ ինքնաթիռով կամ հեծանիվով աշխատանքի գնալ, քավ լիցի, բայց դա որպես հերոսության դրսևորում մի «վաճառեք» հանրությանը: Առավել ևս, երբ մարդիկ թերահավատորեն են մոտենում դրանց: Ձեր վարորդը չէր՞ հարբած հասարակական կարգը խախտել Երևանում: Ձեր վարորդն էր: Ու երբ լրագրողները դիմում են Ձեզ ծննդկանի մահվան մասին հարցով, ասում եք՝ «բացի ցավելուց ուրիշ բան անել չեմ կարող»: Չեք կարող, թողեք ոլորտն ու շտապօգնության բժիշկ աշխատեք ու հասարակությունը մեծ ոգևորությամբ կընդունի այն, որ շտապօգնության բժիշկ Արմեն Մուրադյանն ինքնաթիռում մարդ է փրկում:
Լրջացեք, երկիրս մեղք է:
Կից նյութն՝ այստեղ։