Պատմական գիտությունների թեկնածու |
Բա ասում եք՝ պատմությունը կեղծ գիտություն է, իսկ ազգային գաղափարախոսությունը՝ կեղծ կատեգորիա:
Բոլորս էլ գիտենք, թե նման տեսակետ որ քաղաքական գործիչն է արտահայտել, սակայն զարմանալի է այն փաստը, որ վերջինիս հետևորդները մեծ աղմուկ բարձրացրին «Հայոց պատմություն» բուհական դասագրքի համար: Հարց է առաջանում՝ եթե ձեր համար Հայոց պատմությունը և գաղափարախոսությունը կեղծ կատեգորիաներ են, ապա ինչո՞ւ եք դժգոհում և եթե իսկապես մտահոգված էիք մեր կրթական համակարգով, ապա ինչո՞ւ թույլատրեցիք Բլեյանին քանդել այն, կամ ինչո՞ւ ‹‹Հայկական ժամանակ›› օրաթերթը 2012 թ. ապրիլի 24-ի իր համարում չանրադարձավ Հայոց ցեղասպանությանը: Հետևաբար մեր պատմությունը և գաղափարախոսությունն արմատապես քննադատողները ոչ թե մտահոգված են բուն խնդրով, այլ իշխանության գալու մոլուցքով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել