Աշուն... Մի տեսակ անկանոն երևույթների եմ հանդիպում, որը ինձ սկսում է զարմացնել... Ինչո՞ւ եմ սիրում աշունը, հը՞մ... Մի ամբողջ բնություն կարծես արտասվում ու սգում է, հրաժեշտ են տալիս իրենց իսկ մարմնով արարած գեղեցիկ տերևներին... Իսկ ես հիանում եմ նրանց ոսկենման փաթիլներով... Աշուն, աշուն... Երևի նեղացել ես ինձնից... Իսկ ես հպարտանում եմ քո ներկայությամբ, շատ հիշողություններ քեզնով են պարուրվել ու արժեք ստացել, շատ հիշողություններ էլ միայն քո ներկայությամբ եմ հիշում... Ինչպե՞ս կարեկցեմ քեզ, միգուցե չներես կյանքում ինձ... Բայց կգամ քեզ մոտ, կվազեմ անտառներով, կպարեմ տերևներիտ հետ, կերգեմ մեղմիկ ձայնով նրանց մասին... Կփաթիլվեմ նրանց հետ գետնին ու կասեմ, թե ինչքան գեղեցիկ են: Կպատմեմ տարբեր հեքիաթներ, այնքան, մինչև արևը մայր կմտնի, այնքան, մինչև ծառերը հրաժեշտ կտան իրենց վերջին տերևներին, մինչև քուն կմտնեն բոլոր հույզերս... Իսկ առավոտյան կզգամ թեթև ծանրություն... Հեքիաթանման մի տեսարան... Կարծես աշունը ներել է ինձ ու գիշերվա ցրտից պաշտպանելով իր ոսկեզօծ գորգով՝ ծածկել ամբողջ մարմինս: Շուտով ստիպված հրաժեշտ կտամ նաև ես... Ոսկեզօծ գորգերը կներկվեն ամբողջովին սպիտակ, որը, ի տարբերություն մյուսի, շատ գոռոզ է ու անջերմ... Ես կկարոտեմ քեզ, աշուն... Կկարոտեմ ու կսպասեմ, մինչև նորից կհյուրընկալեմ քեզ... Քանզի ոչ մի մարդկային հոգի քո պես հավատարիմ չի եղել ու ներել ինձ... Ես ՔԵԶ սիրում եմ, ԱՇՈՒՆ...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել