«The Times» ամսագրի լրագրող Թեդ Սեֆրենը կանանց հետ վարվելակերպի տաս ձև է կազմել իր երկամյա բարեկամուհու՝ Լու-Լուի փորձից։
Ես ազատ եմ: Երեսուն տարեկանից ավել եմ, և արդեն քսան տարի է, ինչ փորձում եմ հասկանալ կանանց: Որոշ ժամանակ առաջ հնարավորություն ստացա հասկանալու նրանց, ինչում ինձ օգնեց իմ զարմուհի Լու-Լուն: Ես կթվարկեմ, թե ինչ եմ սովորել։
Արհամարհեք իրենց
Եթե սենյակ մտնելով՝ ես մոտենամ Լու-Լուին և փորձեմ զբաղեցնել, նա կարհամարհի ինձ: Իսկ եթե անտարբեր անցնեմ կողքով, հաստատ կմոտենա ինձ:
Կաշառեք իրենց
Նվերները շատ էֆեկտիվ են: Ցանկալի է աղմկոտ և փայլուն: Լու-Լուի դեպքում փափուկ խաղալիքներ և մազակալներ են պետք: Հասուն կանանց դեպքում՝ ավտոմեքենաներ և թանկարժեք իրեր:
Հաճախ հաճոյախոսեք
Ես միշտ կարծում էի, որ հաճոյախոսությունները նման են ադամանդի, գնահատվում են, երբ հազվադեպ են:
Բայց ոչ, Լու-Լուն կարիքները պամպերսի մեջ է հոգում, իսկ բոլոր ուրախանում են, ասես ինչ-որ բան է հայտնաբերել: Նա ուրախանում է նունպես: Այսպես էլ հարաբերություններում է:
Լսեք իրենց
Ամբողջ կյանքս փորձել եմ նախօրոք գուշակել՝ ինչ են ցանկանում կանայք, բայց կարելի էր չանհանգստանալ: Եթե ես ուշադիր լինեմ, Լու-Լուն կասի ինձ, թե ինչ է ուզում: Օրինակ՝ երգել, վազել, խաղալ, կարդալ: Ես պետք է միայն ամեն ինչը կազմակերպեմ: Ինչքան հեշտ կապրեինք, եթե լսեինք այն, ինչ կանայք են մեզ ասում:
Ներողություն խնդրեք
Կապ չունի, թե ինչ եք արել: Անգամ եթե չգիտեմ՝ ինչ եք արել: Հնարավոր է, որ Լու-Լուին վիրավորել եմ փոքր քայլովս, բայց նրա համար դա սարսափելի է: Լավագույն մեթոդը ներողություն խնդրելն է:
Ուզում է՝ թող անի
Կապ չունի, թե ինչի մասին է խոսքը: Անգամ եթե հիմարություն է, մի խանգարեք, թողեք, որ անի: Եթե Լու-Լուն ինչ-որ բան է ուզում անել, չես կարող նրան հակառակն ապացուցել: Հանգստացեք և հուսացեք, որ նա ինքը կհասկանա, որ սխալ է:
Մի ասեք իրենց՝ ինչ անեն
Լավագույն միջոցը հավաստացնելն է, որ նա չի անի այն, ինչ դուք եք ուզում: Ամենախելացին այն է, որ ստեղծեք տպավորություն, որ նա ինքն է ուզում անել դա: Ես հպարտ եմ ինձանով, առավել ևս այն բանի համար, որ համոզեցի Լու-Լուին նայել ռեգբիի աշխարհի չեմպիոնատը. ավելի հաճելի է, քան ավազի հետ խաղալը:
Մի բողոքեք կյանքից
Այս պահն ամենաբարդն է: Ես ի նկատի ունեմ, որ կնոջը չարժե պատմել մեր մանր խնդիրների մասին: Երբ Լու-Լուին անհաջող հանդիպման մասին եմ պատմում, նա անտարբեր է մնում, բայց եթե իրոք ինչ-որ բան այն չէ, նա դա զգում է, գրկում է ինձ:
Մի վիճեք
Իմաստ չունի: Վեճում երբեք չեք հաղթի, իսկ եթե հաղթեք, ոչ մի լավ բանի չեք հասնի, միայն իր տրամադրությունը կփչացնեք:
Մի հասցրեք արցունքների
Չկա ավելի վատ տեսարան, քան տեսնելը, որ Լու-Լուի մեծ, անմեղ աչքերը լցվում են արցունքով, իսկ բերանը պոկվում է: Երբ նա լալիս է, ես դառնում եմ անպաշտպան նրա առջև: Եվ դա կանգնեցնելն անհնար է: Ես պատրաստ եմ ամեն ինչի, որպեսզի նա չլացի, գնել պոնի, կապիկի դեմք ընդունել, ուտելիք տալ: Միևնույն է՝ նա շարունակում է լաց լինել: