Երեկ արդեն կարողացա վայելել «6 տարբեր Արմենիա» գաղափարի էֆեկտը: Եթե անվանական սկսեմ շնորհակալական խոսք ասել, ապա հաստատ նյութիս կեսն անուն-ազգանուն կլինի: Դրա համար ուղղակի կասեմ՝ ապրեն բոլոր նրանք, ովքեր այսօր մեզ մատուցում են միջազգային որակի հեռուստանախագծեր և սիթքոմներ: Մեծամասամբ ծանոթ եմ բոլոր հաջողված նախագծերի ստեղծագործական խմբերին և կարող եմ վստահ ասել, որ մեզ շատ հետաքրքիր եթերաշրջան է սպասվում: «Դոմինոն» և «Ֆուլ հաուսը», վստահ եմ, որ այս եթերաշրջանում հաճելի լարվածության մեջ կպահեն ժանրի սիրահարներին, հեռուստասերիալները ևս որակական մեծ առաջընթաց են ապրել: Բնականաբար, հաճախ են սերիալները դառնում քլնգման թիրախ, բայց Արմենիայի ներկայացրածներն այսուհետ որակային տեսանկյունից խոստանում են չզիջել արտասահմանյաններին: Վերոնշյալներիս անպայման կանդրադառնամ մի քանի սերիա դիտելուց հետո, բայց այսօր ուզում եմ կենտրոնանալ «Աջ, թե ձախ» նոր հեռուստանախագծի վրա: Շատերս ենք դիտել այս նախագծի ռուսական և արտասահմանյան նախատիպերը, բայց ակնհայտ է, որ բացի ծրագրի կառուցվածքից՝ մնացածը տառացիորեն հարմարեցված է հայ զբոսաշրջիկի հոգեկերտվածքին: Ես ավելի քան 15 տարի զբաղվում եմ տուրիստական գործունեությամբ, փորձել եմ գործունեությունս ներկայացնող գովազդային տարբեր հնարքներ կիրառել ու տեղեկատվական բազմապիսի բուկլետներ տարածել, բայց այս ծրագիրն այդ առումով ուղղակի անփոխարինելի օգնություն է հենց զբոսաշրջիկների համար: Ոչ մի Գուգլ ու բուկլետ ռեալ չեն ներկայացնի այն, ինչը ներկայացվում է ծրագրի շրջանակներում: Եթե մի կողմ դնենք այն, որ ծրագիրը շատ հետաքրքրաշարժ է, դինամիկ, բարձր մակարդակով նկարահանած և մոնտաժված, այն, առաջին հերթին, տեղեկատվական բնույթ է կրում: Ռեալ տեղեկատվություն, թե ինչպես կարելի է նույն երկրում անցկացնել հանգիստը՝ և՛ սուղ, և՛ անսահմանափակ ֆինանսական հնարավորություններ ունենալով: Վստահ եմ, որ մինչև նոր տուրիստական սեզոնի բացումը մենք կհասցնենք տեղեկանալ բոլոր այն երկրներին, որտեղ հիմնականում նախընտրում են հանգստանալ հայերը: Այնպես որ՝ տվյալ երկրին նվիրված ծրագիրը դիտելով՝ յուրաքանչյուր ոք կծանոթանա և՛ երկրի հանգստավայրերին, և՛ ժամանցային վայրերին, սնունդին, տուրիստական հետաքրքրություններին և ամենագլխավորը՝ սպասվելիք ծախսերին: Իսկ այն, որ ներկայացվելու է և՛ հանգստի համար քիչ գումար նախատեսողի, և՛ շատ գումար նախատեսողի հանգստի տարբերակները, ապա բոլոր հարցերի պատասխաններն ինքներս կունենանք:
Շնորհակալություն ծրագրի ստեղծագործական խմբին, որ կոնկրետ ինձ մեծ նվեր մատուցեցիք: Ժամանց և տեղեկատվություն առաջին ձեռքից։ ճճճ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=859213224160225&set=a.364391626975723.83259.100002146654523&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել