Օրը նշանակվել է 1988թ.-ին Համակարգչային սարքավորումների ամերիկյան ասսոցիացիայի կողմից` համակարգիչ oգտագործողներին հիշեցնելու համար իրենց համակարգիչների և այնտեղ պահպանվող տեղեկությունների պաշտպանության անհրաժեշտության մասին:
Օրը պատահական չէր ընտրված. հենց այդ օրն էր արձանագրվել «որդի» առաջին մասսայական համաճարակը, որն առաջացել է իր ստեղծող Մորիրիսի անունից:
Առաջին համակարգչային վիրուսի նախատիպը ի հայտ է եկել 1983-ին, և այդ ժամանակից ի վեր անցկացվում են տեղեկությունների պաշտպանության միջազգային կոնֆերանսներ, որտեղ մասնավորապես հաղորդվում են անպաշտպան սարքավորումների վնասի չափերը: Օրինակ՝ 2000-ի «I love you» վիրուսը միայն Հյուսիսային Ամերիկային մեկ միլիարդ դոլարի վնաս է հասցրել:
Կարծում եմ՝ ՀԼԱ-ի պատրաստած այս տեսանյութը որոշ չափով կօգնի...



