Սեպտեմբերի 16-ին լեհական Վրոցլավ քաղաքում մեկնարկեց կանանց շախմատի միջազգային ավանդական գրոսմայստերական մրցաշար:
12հազար լեհական զլոտի (1 զլոտին հավասար է 127,68 դրամի) մրցանակային հինադրամով, մշտապես 10 շախմատիստուհիների մասնակցությամբ շրջանձև մրցակարգով անցկացվող այս մրցաշարը լեհ անվանի գրոսմայստեր (1984թ-ից), երկրի 9-ակի չեմպիոնուհի, 2006թ-ին 75տարեկանում վախճանված Քրիստինա Հոլուժ-Ռադիկովսկայի հոբելյանական` 5-րդ հուշամրցաշարն է:
Այն առաջին անգամ կազմակերպվել է 2011թ -ին: Վերջին 3 տարիներին այս ստուգատեսին մասնակցելու է հրավիրվում նաև կանանց Հայաստանի ազգային հավաքականի առաջատարներից մեկը, Եվրոպայի ներկայիս ուժեղագույն շախմատիստուհիներից մեկը համարվող, ՖԻԴԵ-ի համաշխարահային դասակարգման ցուցակում սեպտեմբերի 1-ի դրությամբ 40-րդ հորիզոնականը զբաղեցող, տղամարդկանց միջազգային վարպետ կոչում ունեցող Լիլիթ Մկրտչյանը (2440):
Այս անգամ հուշամրցաշարում 5 երկրի 10 մասնակիցների շարքում Մկրտչյանի մրցակցուհիների թվում կլինեն՝ Ռումինիան ներկայացնող՝ Ադելա Ֆոյշորն ու Իրինա Բուլմագան, ռուսաստանցիներ՝ Օլգա Գիրյան և Ալիսա Կաշլինսկայան,ուկրաինուհի՝ Իննա Գապոնենկոն, և 4 լեհուհիներ՝ Մոնիկա Սոչկո, Զավադսկա Յոլանտա, Յոաննա Մայդան-Գաժևսկան ու Կարինա Շեպկովսկա-Հորովսկան:
Նկատենք, որ այս անգամ բավական ուժեղ է հավաքվել. 10 մասնակիցներից 10-ն էլ կրում են կանանց գրոսմայստերի կոչում, բացի այդ նրանցից 4-ը ունեն նաև տղամարդկանց միջազգային վարպետի, իսկ լեհուհի Մոնիկա Սոչկոն նաև տղամարդկանց գրոսմայստերի կոչում: Հուշամրցաշարի էլո ֆավորտը ռուաստանցի Օլգա Գրիյանն (2483),որին հետևում է՝Մոնիկա Սոչկոն (2456):
Լիլիթ Մկրտչյանը 10 մասնակիցների մեջ ունի 3-րդ անհատական վարկանիշը(2440) և հաղթողի գլխավոր հավակնորդների մեկն է համարվում:
Երեկ՝ 1-ին տուրում Մկրտչյանը սևերով մրցեց լեհուհի Յոաննա Մայդան-Գաժևսկայի հետ և արդեն 15-րդ քայլում կողմերը գրոսմայստերական ոչ-ոքիի համաձայնեցին: Ի դեպ, սա այս տուրում գրանցված միակ ոչ-ոքին էր: Տուրի մյուս 4պարտիաներ արդյունավետ ելք ունեցան՝
Ֆոյշոր –Կաշլինսկայա՝0:1, Բուլմագա- Շեպկովսկա-Հորովսկա՝1:0, Գիրյա- Սոչկո՝1:0, Զավադսկա- Գապոնենկո՝1:0:
Այսօր Լեհաստանի ժամանակով ժամը 16-ին սկսվող 2-րդ տուրում Մկրտչյանը սպիտակներով ուժերը կչափի Օլգա Գիրյայի հետ: Այս տուրում հանդիպելու են նաև հետևյալ զույգերը՝
Կաշլինսկայա-Գապոնենկո, Սոչկո –Զանադսկա, Շեպկովսկա-Հորովսկա- Մայդան-Գաժևսկա,Ֆոյշոր –Բուլմագա:
Պարտիաների ընթացքինուղիղ հեռրաձակմամաբ կարողեք հետևել հետևյալ հղումով՝ wgmradzikowska.pl/?page_id=1245:
Շրջանաձև մրցակարգով ընթացող հուշամրցաշարում հանգստյան օր նախատեսված չէ:Հաղթողը հայտնի կդառնա սեպտեմբերի 24-ին՝ 9-րդ տուրի ավարտից հետո: Նկատենք, որ եզրափակիչ տուրը կսկսվի ժամը 10-ին,իսկ հուշամրցաշարի փակման արարողությունը կկայանա Լեհաստանի ժամանակով ժամը 16-ին:
Հուշամրցաշարի 1-5-րդ տուրերի հանդիպումները կկայանան Վրոցլավի շախմատի ակումբում, իսկ 6-9-րդ տուրերը՝ քաղաքի կենտրոնում գտնվող B &B հյուրանոցում: Հուշամրցաշարում մրցանակային են 1-5-րդ տեղերը: Ստուգատեսի հաղթողին բաժին կհասնի՝ 4հազար, 2-րդ տեղը գրավողին՝ 3 հազար, 3-րդին՝ 2հազար, 4-րդին՝ 1500, իսկ 5-րդին էլ՝ 1000 զլոտի պարգևավճար: Բացի այդ նախատեսված է նաև լավագույն պարտիայի համար սահմանված հատուկ մրցանակ՝ 500 զլոտի պարգևավճար:



