Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Վարդան Պողոսյանին ուղղված հարցերս՝
1. Պառլամենտական կառավարման որոշ երկրների սահմանադրության տնտեսական մասում ամրագրված են տնտեսվարողի և տնտեսական գործունեության ազատության, պետության կողմից երաշխավորված տնտեսական քաղաքականության, ձեռնարկատերերի շահերի պաշտպանության, տնտեսության ճյուղերի նկատմամբ բալանսավորված քաղաքականության, պետության կողմից միջնորդավորված տնտեսության զարգացման հետ կապված մի շարք հիմնադրույքներ:
Չե՞ք կարծում, որ մեր սահմանադրության մեջ պետք է հստակ ամրագրվի սեփականության պաշտպանության և տնտեսվարողի պետական երաշխիքների վերաբերյալ, որը կարող է հիմք հանդիսանալ երաշխավորված տնտեսական գործունեություն ծավալելու համար՝ հաշվի առնելով նաև ձեռնարկատիրական գործունեության շարունակական անկումը:
2. Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը կազմված է միայն իրավաբաններից: Ճիշտ չէ՞ր լինի արդյոք այս կարևորագույն մայր օրենքը հնարավորինս բալանսավորված և կատարյալ ստանալու համար ներգրավել տարբեր ոլորտների մասնագետներ, օրինակ՝ տնտեսագետներ, իրավաբաններ և այլ ոլորտի ներկայացուցիչներ: Եվ բացի իրավաբանական կամ իրավական մոտեցում նախագծում ներառելուց՝ հաշվի առնվեին նաև տարբեր ոլորտների ներկայացուցիչների կարծիքները: