Ժող ջան, ուզում եմ զգուշացնել բոլորին: Երևանում գործում է մի մեծ խմբավորում, որը խաբեությամբ մարդկանցին վերցնում է ապրանքներ (Iphone, Ipad, Notebook, Computer): Սխեման աշխատում է հետևյալ կերպ: Դուք տալիս եք վաճառքի հայտարարություն, օրինակ, List.am կայքում, Ձեզ հետ կապնվում է ոմն Արթուր, ներկայանալով խանութի տնօրեն, և ցանկություն հայտնում շատ շտապ գնել Ձեր ապրանքը: Շտապության պատճառը հիմնավորվում է նրանով, որ նա ունի պատվեր հենց այս պահին: Խոսում է շատ գրագետ և ապահովում ամբողջ բեմականացումը մանրամասներով: Վերջում հայտնում է որ 1. Կանխիկ գումար չունի այս պահին 2. Քանի որ խանութ է, չի կարող կանխիկով աշխատել կամ ինչ-որ այլ պատճառ, և առաջարկում է փոխանցում կատարել ճեր հաշվին: Եթե Դուք համաձայնվում եք, նա Ձեզ ուղարկում է բանկային կեղծ անդորրագիր (կամ թելադրում դրա տվյալները) (ProCredit Bank) և ասում, որ իր խանութի առաքիչին ուղարկում է Ձեր ապրանքի հետևից: Դուք հանձնում էք ապրանքը, և բոլոր մասնակիցներն անհայտ կորում են, իսկ Դուք ոչ Ձեր ապրանքն եք ստանում, ոչ էլ փողը:
Ոստիկանությունում Ձեզ ուղղակի կասեն, որ ոչինչ հնարավոր չի անել: Ասեմ նաև, որ այս կազմակերպությունը Երևանում աշխատում է արդեն շուրջ մեկ տարի.... Իսկ ինչի ոստիկանությունը չի կարողանում նրանց բռնել՝ թողնում եմ Ձեր դատին...
Զգույշ եղեք, քանի որ ոչ մեկ Ձեր իրավունքները Հայաստանում չի պաշտպանելու: Եթե այս գրառումս կօգնի դադարեցնել ապագա խաբեությունները, ես կհամարեմ իմ առաքելությունն այս հարցում ավարտված: Ցանկության դեպքում տարածեք, քանի որ ոչ մեկ ապահովագրված չի նման դեպքերից:



