Կիտրոնի առողջարար հատկանիշները հայտնի են տարիներ ի վեր: Վերջինս ունի հակամանրէնային, հակավարակային, իմունային համակարգը խթանող և քաշը նվազեցնող հատկություններ: Կիտրոնը նաև հարուստ է C, B վիտամիններով, կալցիով, երկաթով, մագնեզիումով, կալիումով, ֆերմենտներով, հակաթթվային հյուսվածքներով:

Այնպես որ, մի վարանեք և շտապեք ձեր օրը սկսել այս՝ զարմանալիորեն պարզ բաղադրատոմսով:

Կիտրոնով ջուր

½ բնական կիտրոնը ճզմեք մեկ բաժակ գոլ ջրի մեջ և օգտագործեք առավոտյան նախաճաշից առաջ:

Ամեն առավոտ կիտրոնով ջուր խմելու առավելությունները

  1. Այն խթանում է ձեր իմունային համակարգը

Կիտրոնը պարունակում է վիտամին C, որն օգնում է հաղթահարել մրսածությունը, քանի որ բարձրացնում է մարմնի դիմադրողականությունը տարբեր վարակների նկատմամբ: Կիտրոնը պարունակում է նաև կալիում, որն օգնում է կարգավորել արյան ճնշումը: Կիտրոնն օժտված է նաև հակաբորբոքային հատկանիշներով, որն օգնում է պայքարել ասթմայի և շնչառական այլ հիվանդությունների դեմ: Կիտրոնի շնորհիվ բարձրանում է օրգանիզմում երկաթը յուրացնելու հատկությունը, ինչը մեզ պաշտպանում է տարբեր հիվանդություններից: Բացի այդ, կիտրոնը պարունակում է Սապոնին անվամբ բնական բաղադրիչներ, որոնք օգնում են մեզ պաշտպանվել մրսածությունից և հարբուխից:

  1. Հակաքաղցկեղային ազդեցություն

Կիտրոնը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք դանդաղեցնում են ծերացման գործընթացը՝ այդպիսով իսկ պաշտպանելով քաղցկեղի առաջացման հավանականությունը: Կիտրոնի բնական թթվային միջավայրը բացասաբար է անդրադառնում քաղցկեղի բջիջների առաջացման միջավայրի վրա:

  1. Կիտրոնը մաքրում է մաշկը

Ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ կիտրոնի մեջ պարունակվող հակաօքսիդանտները օգնում են վերականգնել մահացած մաշկի հյուսվածքները: Այն օգնում է ազատվել մաշկի լաքաներից և պաշտպանում է մաշկին համար վնասակար արտաքին միջավայրի ազդեցություններից: Կիտրոնը նաև օգնում է ձերբազատվել մաշկի կորյակներից, վերականգնում է մահացած մաշկը և այդպիսով իսկ նպաստում է մաշկի երիտասարդեցմանը և առողջացմանը:

  1. Կիտրոնը բարելավում է մարսողական համակարգը

Կիտրոնը պարունակում է թթվային բանաձև, որը դրական ազդեցություն ունի օրգանիզմի մարսողական համակարգի վրա: Այն նաև օգնում է ստամոքսի ցավերի և կծկումների ժամանակ: Ուսումնասիրությունների համաձայն՝ կիտրոնով ջուրն օգնում է օրգանիզմին յուրացնել ալյումին հիդրօքսիդը, ինչն օգնում է կարգավորել ստամոքսի թթվայնության մակարդակը: Կիտրոնը նաև մաքրում է լյարդը, ինչի արդյունքում ավելի մեծ քանակությամբ հեղուկ է արտադրվում, ինչն էլ նպաստում է մարսողական համակարգի բարելավմանը:

Կիտրոնի հյութը օժտված է հակաբորբոքային հատկանիշներով. այն մաքրում և արտահանում է աղեստամոքսային տրակտում գտնվող տոքսինները:  Բացի այդ, այն օգնում է մարսողական համակարգի այնպիսի խնդիրների հաղթահարմանը, ինչպիսիք են այրոցը և վքնածությունը;

  1. Կիտրոնն օգնում է քաշի նվազեցմանը

Կինտրոնը պարունակում է պեկտին՝ պոլիսախարիդ հյուսվածքներ, որոնք գելանման կառուցվածք ունեն և օգնում են պայքարել սովի զգացողության դեմ: Հետազոտությունները վկայում են, որ կիտրոնի դիետայի կողմնակիցներն ավելի արագ են քաշ կորցնում:

  1. Կիտրոնը կարգավորում է pH-ի մակարդակը

Կիտրոնն օգնում է կարգավորել օրգանիզմի թթվայնության մակարդակը, քանի որ միաժամանակ պարունակում է թթվային և հակաթթվային հյուսվածքներ, որոնք օգնում են մաքրել արյունը:

Հետազոտությունների համաձայն՝ հիվանդություններն առաջանում են այն բանից հետո, երբ խախտվում է օրգանիզմի այսպես կոչված pH հավասարակշռությունը: Կիտրոնն օգնում է կարգավորել թթվայնության մակարդակը և այդպիսով նվազեցնում մի շարք, այդ թվում՝ միզարտադրողական համակարգի հետ կապված հիվանդությունների առաջացման հավանականությունը:

  1. Կիտրոնը բարձրացնում է տրամադրությունը

Կիտրոնը պարունակում է բավականին մեծ քանակությամբ վիտամին C, որն օգնում է բարձրացնել մարդու տրամադրությունը և պայքարել լարվածությունների, ընկճախտի և անհանգստության դեմ:

  1. Կիտրոնը թարմացնում է շնչառությունը

Կիտրոնն ունի թարմ և ցիտրուսային համ և բուրմունք: Այն օգնում է թեթևացել ատամնացավը և բերանի խոռոչի հետ կապված այլ հիվանդությունները: Կիտրոնի հյութ օգտագործելուց հետո պետք է բերանը ողողել մաքուր ջրով:

  1. Կիտրոնի միջոցով մարմինն արագ վերականգնվում է

Ինչպես որ կիտրոնն օգնում է վերականգնել մահացած մաշկը և սպիները, այնպես էլ այն դրական ազդեցություն է ունենում ոսկորների և հյուսվածքների ամրության վրա:

      10․ Կիտրոնը խթանում է ուղեղի աշխատանքը

Իր մեջ պարունակվող կալիումի և մագնեզիումի շնորհիվ կիտրոնն օգնում է ուղեղի և նյարդային համակարգի աշխատանքներին: Այն բարելավում է ձեր տրամադրությունը, նպաստում էներգիայի ավելացմանը և այդպիսով իսկ օգնում պայքարել լարվածությունների դեմ: Կիտրոնը օգնում է նաև կենտրոնանալ, այդ իսկ պատճառով այն անհրաժեշտ է ուսանողների և լարված աշխատանք ունեցող մարդկանց համար:

  1. Կիտրոնը մաքրում է լիմֆատիկ համակարգը

Լիմֆատիկ համակարգը մեր մարմնի իմունային համակարգի ամենակարևոր մասն է կազմում: Լիմոնն օգնում է պահպանել օրգանիզմում հեղուկի անհրաժեշտ քանակը: Ջրազրկումը հանգեցնում է թուլության, հոգնածության և ընդհանուր առմամբ իմունային համակարգի գործառնության խախտմանը, ինչն էլ հանգեցնում է բազմաթիվ հիվանդությունների առաջացմանը:

  1. Կիտրոնը մաքրում է օրգանիզմն ավելորդ հեղուկից

Ինչպես արդեն նշվեց, կիտրոնի հյութը կարծես հակաբորբոքիչ լինի, որն օգնում է օրգանիզմին ազատվել վնասակար նյութերից՝ թույներից: Այն ավելացնում է օրգանիզմում հակաթունային գործառույթ իրականացնող փայծաղի համար կարևոր ֆերմենտների արտադրությունը:

Խմեք կիտրոնի ջուր՝ պայծառ և առողջ օրվա համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել