...Երևի թե միայն ռուսական գաղտնի ծառայությունները գիտեն, թե ամերիկացիների հատկացված զենքից որքանն է ոչ թե Ֆրոնտ ալ-Նասրայի զինյալներին հասել, այլ հենց Իսլամական պետությանը… Սակայն պաշտոնական Մոսկվան այդ տվյալները դեռ չի հրապարակում, չնայած, օրինակ, օրերս արտգործնախարար Լավրովի հայտարարությանն անդրադառնալն անհրաժեշտ է:
Փաստորեն, Ռուսաստանի արտգործնախարարն Ամերիկայի Միացյալ Նահանգներին մեղադրում է նրանում, որ նրանց կողմից ԻԼԻՊ-ականների դեմ պայքարն ընդամենը դեմոնստրատիվ բնույթ է կրում, ու իրականում պատոնական Վաշինգտոնն իսկի ոչ էլ ուզում է Իսլամական պետության դեմ պայքարել: Երևի թե հույս ունի, որ Սիրիայի ներկայիս նախագահ Բաշար Ասադին, ի վերջո, ԻԼԻՊ-ականները կկարողանան տապալել, ինչը որ, ի վերջո, ամերիկացիներին առաջին հերթին է անհրաժեշտ...
Իրականում, փաստորեն ստացվում է այնպես, որ ռուս պաշտոնյան բավականին լուրջ մեղադրանք է ներկայացնում Ամերիկայի Միացյալ Նահանգներին՝ պնդելով, որ նա Իսլամական պետության հետ համատեղ գաղտնի պայմանավորվածություններ է ձեռք բերել… Ու բացառված չի, որ հենց այդ հանգամանքն է, որ ամերիկացի կողմնակից եվրոպացիներին ստիպում է շատ զգուշությամբ վերաբերվել այն ամենին, ինչը որ պաշտոնական Վաշինգտոնն է միջազգային ասպարեզում ներկայացնում ու իր գործընկերոջից համապատասխան կոնկրետ դիրքորոշում է պահանջում:
Եվրոպան նման միանշանակ դիրքորոշում չի ցուցաբերում՝ ի տարբերություն ամերիկացիների մյուս կողմնակիցների: Ու եթե Թուրքիայի դերն ամերիկյան կոալիցիայում լավից–վատից հասկանալի է ու կայանում է նրանում, որ պաշտոնական Անկարան ուզում է առիթից օգտվել ու Սիրիայի տարածքում քուրդերի հախից գալ, ապա, օրինակ, Ավստրալի0ան, որը որ, չգիտես ինչու, ամերիկացիներից ոչ պակաս հակառուսական տրամադրություններ է արտահայտում, արդեն կարծես թե կոնկրետ գործի է անցել…
Radio Sputnik-Armenia / Իրականում (15.09.15)
Հեղինակ՝ Արման Վանեսքեհյան
Կից նյութն`այստեղ