Բաղադրիչները`

1 ճշ գդ եգիպտացորենի օսլա
1 ճշ գդ ջուր
50 գր շաքարավազ
2 ճշ գդ մեղր
120 մլ սոյայի սոուս
60 մլ խնձորի քացախ
1 ատամ սխտոր
1/2 թ գդ աղացած կոճապղպեղ
1/4 թ գդ սև պղպեղ
4 հավի կրծքամիս
1 բժ թարմ (կամ պահածոյացված) անանասի կտորներ
ըստ ցանկության` կանաչ սոխ, քունջութ

Պատրաստման եղանակը`

Օսլան և ջուրը լցնել փոքր տարայի մեջ և պատառաքաղով հարել (սա սոուսը թանձրացնելու համար է): Ավելացնել շաքարավազը, մեղրը, սոյան, քացախը, սխտորը, կոճապղպեղը, սև պղպեղը և, թույլ կրակով մոտ 1 րոպե անընդհատ խառնելով, եռացնել: Կրակից վերցնել, թողնել, որ սառչի և պնդանա:
Ջեռոցը տաքացնել 200°C: Հավի միսը և անանասը շարել ջեռոցի թավայի մեջ, ավելացնել նախօրոք պատրաստված սոուսը և ըստ անհրաժեշտության վրձինով տարածել:
Եփել մոտ 30 րոպե: Այնուհետև ավելացնել կանաչ սոխը, քունջութը և մատուցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել